fbpx
Աշխարհ

Պակիստանում ավտովթարից զոհվել է առնվազն 27 մարդ

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Պակիստանի Փենջաբ նահանգում, որի հետանքով զոհվել է առնվազն 27 մարդ։

Այս մասին տեղեկանում ենք Xinhua գործակալությունից։

Նշվում է, որ միմյանց են բախվել մարդատար ավտոբուսն ու բեռնատարը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ։

Գործակալությունից հայտնում են, որ վթարի մեղավորը եղել է ավտոբուսը, որը գերազանցել է սահմանված արագությունն ու բախվել ճանապարհի մոտ կանգնած բեռնատարի կցորդչին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ