fbpx
Հայաստան

Զորակոչի ենթակա քաղաքացիները տվյալները կուղարկեն էլ-փոստով․ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Facebook-ի էջում գրառում է կատարե։ Հյուպատոսությունը հայտնել է, որ ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է որպեսզի այդ քաղաքացիներն իրենց տվյալներն ուղարկեն հետևյալ էլ-փոստի հասցեին՝ armgenconsulaterostov@mfa.am` հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար:

«Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանն ուղղված նամակում անհրաժեշտ է նշել քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, viber, whatsApp։

Առաջին իսկ հնարավորության դեպքում Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։

Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»,- ասված է հյուպատոսության գրառման մեջ։

https://www.facebook.com/ConsulateGeneralofArmeniainRostovonDon/posts/1415211845347195

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ