Սպորտ
10:26 10/04/2020

Զորակոչային տարիքում գտնվող մարզիկների հարցը Արսեն Ջուլֆալակյանը կբարձրացնի ԱԺ-ում

Հանրային հեռուստաընկերության «Օրվա հերթապահը» նոր հաղորդման հյուրը երեկ` ապրիլի 10 -ին Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էր:

Արսեն Ջուլֆալակյանը խոսել է նաև զորակոչիկային տարիքի մարզիկների և նրանց վերաբացվող սպորտային վաշտում ծառայելու մասին:

Ջուլֆալակյանը նշել է, որ քանի որ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները հետաձգվել են, և այն պատանիները, որոնք պետք է մասնակցեին ու փորձեին որակավորում ստանալ՝ տարկետման համար կամ Սպորտային վաշտում ծառայելու համար, եթե այն հասցնեին վերաբացել, կանգնել են փաստի առաջ: Ջուլֆալակյանը նշեց, որ նա դիմելու ՊՆ-ին և հարցը բարձրացնելու է ԱԺ-ում, որպեսզի հարցը շուտափույթ լուծում ստանա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ