Uncategorized

Զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումների ուշացումները չեն արտացոլվի վարկային ռեգիստրում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Հայաստանի բանկերի միությունը զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումների ուշացումները չեն արտացոլվի վարկային ռեգիստրում:

«Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է.

Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում,

տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի»,-ասվում է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ