5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինության և իրային միջոցները, հրահանգավորել հերթափոխում ընդգրկված զինծառայողներին: