fbpx
Քաղաքականություն

Զորամասում ԲՀԿ ջոկատը, կարծեմ, գինովցած խժդժություններ է հրահրել․ Ցիրունյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Հայկ Ցիրունյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Նոյեմբերի 9-ից լույս 10-ի գիշերը Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատը իմ հրամանատարությամբ կատարել է վարչապետի հստակ հրամանը` հանձնել է մարտական զենք զինամթերքը ՊՆ համապասախան զորամասում։ Միայն սրանից հետո ջոկատով, զինվորական համազգեստով շարժվել ենք մեր ընկերներին միանալու, թիկունք լինելու, բաց ձեռքերով պաշտպանելու պետականությունը։

Այս իրադարձությունը զուգահեռ կառավարական առանձնատունը պաշարված էր խաժամուժի կողմից, ջարդում էին գույքը, մեկ այլ վայրում հարձակվել էին ԱԺ նախագահի վրա, փորձելով սպանել։

Այս ընթացքում Երևանի X ռազմաուսումնական զորամասում, որտեղից մենք դուրս ենք եկել որ շարժվենք առաջնագիծ, 200 հոգի բհկ ջոկատը, կարծեմ, գինովցած, մարտական զենքերը լիցքավորած, նռնակները մարտականի բերած զորամասի տարածքում խժդժություններ է հրահրել, ջարդել զորամասի գույքը, ռազմական ոստիկանության և սպաների շնորհիվ հաջողվել է կանխել այս մարդկանց ելքը զորամասի տարածքից։

Դեռ շատ բաներ կբացահայտվեն այդ օրվա իրադարձություններից, շատ բաներ կա պատմելու… հիմա միայն կասեմ։

Ես հպարտ եմ, որ ունեմ նման գերագույն հրամանատար։
Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը»։

https://www.facebook.com/HaykTs/posts/3427225763991980?__cft__%5B0%5D=AZUG2G19qQlotRnGQcO-kbylgZj5oTM2_bRQ-mprFrwp4KV20pP08-WdDQG-xKEjdZlCPj-I_wBnuOHoqvojF9IhBkNT_S_XmBeRqFSVsiYMtWH4UIxHAebl1mvX2omnPP8&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ