fbpx
Մշակույթ

Այսօր Զորավար Անդրանիկի հիշատակի օրն է

Այսօր Զորավար Անդրանիկի հիշատակի օրն է։

«Եթե կուզեն ինձ պատիվ անել, ես իմ արձանը չեմ ուզում, փառավոր թաղում չեմ ուզում: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան կառուցի հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովրդից»:

Անդրանիկ Թորոսի Օզանյան (փետրվարի 25, 1865, Շապին Գարահիսար, Գիրեսունի մարզ, Թուրքիա – օգոստոսի 31, 1927[1], Չիքո, Բյուտ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), նաև հայտնի է որպես Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա, հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ), նախկին դաշնակցական։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թվականին մեկնում է արտասահման։ 1897 թվականին Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականը։ 1912-1913 թվականներին Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում և մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։

Անդրանիկի հիշատակին աշխարհի ամենատարբեր երկրներում կանգնեցվել են նրա արձանները և հուշարձանները, այդ թվում, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում (1936 թվական)[18], Պեր Լաշեզ գերեզմանատուն Փարիզ (1945 թվական), Մելգոնեան կրթական հաստատութիուն, Նիկոսիա, Կիպրոս (1990), Պլեսի-Ռոբենսոն, Փարիզ (2005), Վարնա, Բուլղարիա (2011), և Ռուսաստանի Արմավիր քաղաքում[22][23]։ Մի հուշահամալիր էլ գոյություն ունի Ռիչարդսոն Սփրինգսում, Կալիֆոռնիա, որտեղ Անդրանիկն մահացել է։ 2011 թվականի մայիսին Անդրանիկի արձանը կանգնեցվել է նաև Վոլոնկա գյուղում, Սոչի, սակայն, այն հեռացվել է նույն օրը, ըստ երևույթին, Թուրքիայի ճնշման տակ, որն ավելի վաղ հայտարարել է, որ նրանք պետք է բոյկոտեն 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերն եթե այդ արձանը մնա կանգնած։

Առաջին անգամ Անդրանիկի արձանը Հայաստանում կառուցվել է 1967 թվականին Ուջան գյուղում։ Այլ արձաններ կանգնեցվել են Հայաստանի Խորհրդային Միության անկախացումից հետո 1991 թ., որոնցից երեքը կարելի է տեսնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (2000), գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու բակում (Արա Շիրազ, 2002 թ.) և Ֆիդայական շարժման թանգարանում (2006)[29]։ Բացի այդ, Հայաստանում Անդրանիկի արձանները կանգնած են Տավուշի մարզի Ոսկեվան և Նավուր գյուղերում, Գյումրիի Հաղթանակի զբոսայգում (1994) Արտենի, Անգեղակոթ, և այլ վայրերում]։

Զորավար Անդրանիկը մահացել է 1927 թվականի օգոստոսի 31-ին:

Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ