fbpx
Զինված Ուժեր

Զորավարժությունից խուսափելու համար տուգանքի չափը կբարձրանա․ ԱԺ-ն ընդունեց որոշումը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Օրինագծով առաջարկվում է զինվորական վարժանքներից և զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը բարձրացնել՝ այն 20 հազար դրամից դարձնելով 30 հազար դրամ:

Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայներով: ԱԺ նիստում այն ներկայացրել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նախագծով սահմանվում է, որ պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարված զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը, որը կատարվել է զինվորական կոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու ձեւով, առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ