fbpx
Աշխարհ

Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանում համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական վարժանքներ են անցկացնում՝ մարտական կրակոցներով:


Պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունների սցենարի համաձայն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության Զինված ուժերի ուժային կոռույցների, առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մարտական ​​պատրաստության լիարժեք վիճակի են բերվել ահազանգով դուրս են բերվել զորավարժությունների տարածք:


Հայտնի է, որ զորավարժություններով ներգրավված են մարտական ինքնաթիռներ, ռազմատրանսպորտային և հարվածային ուղղաթիռներ:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ