fbpx
Հասարակություն

Զորավարժությունը պետք է ստուգեր, թե ինչպես է ազդում ռադիոակտիվ ճառագայթումը զինվորների վրա. Ֆիդանյան

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նկարում պատկերված է 1954թ. սեպտեմբերի 14-ին ԽՍՀՄ Տոցկի շրջանում իրականացված միջուկային զենքի փորձարկումը: Սա սովորական փորձարկում չէր: Բանն այն էր, որ Տոցկում իրականացվում էր զինավարժություն միջուկային զենքի օգտագործմամբ:

Ըստ զինավարժության պլանի զինվորները պետք է կարողանային ճեղքել հակառակորդի պաշտպանությունը միջուկային զենքի կիրառմամբ: Այսինքն միջուկային հարվածից հետո հազարավոր զինվորներ պետք է անցնեին պայթյունի վայրով:

Այս զինավարժության հետևանքները գաղտնի են պահվել տասնամյակներ: Միայն ԽՍՀՄ անկումից հետո 1993թ. փաստաթղթերի գաղտնազերծումից հետո հայտնի էին դարձել այս հրեշավոր գործողության հետևանքների մասին որոշ մանրամասներ:

Մասնավորապես այդ գործողությանը մասնակցել են շուրջ 45 հազար զինվորներ, որոնց գերակշիռ մեծամասնությունը տարատեսական ծանրագույն այդ թվում օնկոլոգիական հիվանդություններ է ձեռք բերել և հաշմանդամ է դարձել՝ ստանալով տարբեր աստիճանի ռադիոակտիվ ճառագայթում: Նրանց զգալի մեծամասնությունը մահացել է այդ հիվանդություններից: 1993-ին գաղտնազերծված փաստաթղթերից պարզ էր դարձել, որ զինավարժության շրջանակում կար նաև մարտավարական նպատակ ստուգել, թե ինչպես է ազդում ռադիոակտիվ ճառագայթումը զինվորների վրա….»։

https://www.facebook.com/photo.php?fbid=2495423263840266&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ