Զինված Ուժեր

Խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան

ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ օգոստոսի 13-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան։ Հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում։


Նշվում է, որ հայ խաղաղապահները մշտապես բարձր են պահել Հայաստանի, հայ զինծառայողի պատիվը, առաքելությունների ընթացքում արժանացել վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ