fbpx
Քաղաքականություն

Զրուցել են Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները

Այսօր՝ փետրվարի 14-ին մինյանց հետ հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով ու Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։

Այս մասին հայտնում են ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Բայրամովը ճշտել է գործընկերոջից, թե ինչպիսին է իրավիճակը երկրում՝ երեկվա երկրաշարժից հետո, ինչին ի պատասխան Զալկալիանին ասել է, որ երկրաշարժը լուրջ հետևանքներ չի ունեցել։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունն ու առաջիկայում սպասվող միջոցառումները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ