Այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձել ապրիլի 19-ից 20-ը նախատեսված Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին ՌԴ և երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։
Ըստ աղբյուրի՝ Միրզոյանն ու Լավրովը խոսել են նաև Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ինչպես նաև խոսվել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ռուսաստանի աջակցությամբ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին։
