fbpx
Զինված Ուժեր

ԶՈւ ղեկավար կազմը միացել է Օնիկ Գասպարյանի ուղերձին․ հայտարարություն

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը Facebook-ի իր էջում հրապարակել է հայտարարություն, որը վերնագրել է՝ «Զինված ուժերի ղեկավար կազմի հայտարարությունը»։

Դրանում ասված է․

«ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։

Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Օնիկ Գասպարյանը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ