ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին դատի են տվել․ «Ժողովուրդ»

Ամենադիտվածներ

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին դատի են տվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որոշումները զինված ուժերի պաշտոնատար անձինք վիճար­կում են դատարանում՝ դատի տալով ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլի­սի 8-ին Հովհաննես Պողոսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ար­տակ Դավթյանի՝ 2019 թ. մայի­սի 8-ին կայացրած հրամանը անվավեր ճանաչելու և հայցվոր Հովհաննես Պողոսյանին իր նախկին պաշտոնում վե­րականգնելու:

Ասել է թե՝ ԶՈւ աշխատա­կիցները բանավոր կերպով չեն կարողա­նում իրենց խնդիրները լուծել Արտակ Դավթյանի հետ և դատարանի միջոցով են փորձում վերադառնալ համակարգ՝ իրենց նախկին պաշտոններին»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ