fbpx
Աշխարհ

Պետք է օգտվել նաև դասագրքերում չեղած օրինակներից․ Զուրաբիշվիլին ԵՄ-ին անդամակցելու մասին

Վրաստանը կարծում է, որ ներկա պայմաններում, երբ Եվրամիությունն զբաղված է ներքին խնդիրների լուծմամբ, ինչի պատճառով ընդլայնման և հանրակցության մեջ նոր անդամների ընդունման գործընթացի հետ բարդություններ են ծագում, հարկավոր է օգտվել ոչ ստանդարտ գործիքներից: Այդ մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 22-ին հայտարարել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում միջազգային քաղաքականության հարցերին նվիրված խորհրդաժողովում:

«Քանի որ ԵՄ-ի ընդլայնման ուղիղ ճանապարհը ժամանակավորապես արգելափակված է այն բանի պատճառով, որ Եվրոպան զբաղված է ներքին խնդիրների լուծմամբ, հարկավոր է պլանավորել ոչ ստանդարտ միջոցներ և պատրաստ լինել նոր մեթոդների ու համարձակ քայլերի»,- ասել է նա:

Նախագահի խոսքով՝ Վրաստանը պատրաստ է բանակցություններ վարել միությանը անդամակցելու համար անհրաժեշտ համապատասխանության բաժինների շուրջ մինչև ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալը:

«Պետք է օգտվել ցանկացած հնարավորությունից, այդ թվում՝ նրանցից, որոնք չկան դասագրքերում: Օրինակ՝ կարելի է բանակցություններ վարել առանց ԵՄ-ին անդամակցելու՝ թեկնածուի պաշտոնական կարգավիճակի: Դա թույլ կտա Վրաստանին մոտենալ նրան, ինչն իրապես գործում է Եվրոպայում»,-նշել է նա:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ Թբիլիսին պատրաստ է նման բանակցություններ վարել այն բաժինների շուրջ, որոնք վերաբերում են մշակույթին, կրթությանը, սոցիալական ապահովությանը, տրանսպորտին, տնտեսության առանձին հատվածների:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ