Աշխարհ

Զուրաբիշվիլին նշել է՝ որ դեպքում Վրաստանը կհամաձայնի բանակցել ՌԴ-ի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը հնարավոր կլինի, եթե Մոսկվան փոխի իր դիրքորոշումը: Այս մասին հայտնել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:

«Կարևոր է տեսնել, որ Ռուսաստանը փոխում է իր վերաբերմունքը «փոքր հարևան»-ի հանդեպ: Նաև պետք է ընդունել, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել ստիպողաբար: Եթե մենք տեսնենք Ռուսաստանի կողմից դրական ազդակներ, ապա ես համոզված եմ, որ մենք պատրաստ կլինենք կառուցաղական երկխոսության»,- նշել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը նաև հիշեցրել է, որ Թբիլիսին ու Մոսկվան խզել են դիվանագիտական հարաբերությունները 2008 թվականից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ