fbpx
Ժամանց

Զույգը վարձույթով է տվել ուրվականներով տունը

Բնակարան վարձակալելու Airbnb ինտերնետային հարթակը հրապարակել է տան վարձակալման հայտարարություն սուր զգացողություններ սիրող զույգերի համար։ Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Միսուրիից զույգը, որին պատկանում է առեղծվածային տունը, պնդում է, որ տանն ուրվական է ապրում, եւ նրանք այլեւս չեն կարող բնակվել այնտեղ: Այդուհանդերձ, տունը վաճառելու փոխարեն նրանք որոշել են հայտարարություն տեղադրել այն վարձույթով հանձնելու համար:

Էրոն եւ Էրին Կլարկը պատմել են, որ 2017 թվականին տունը գնելուց հետո նրանց հետ սկսել են կատարվել տարօրինակ դեպքեր՝ աննշան միջադեպերից մինչեւ իսկական մղձավանջ: Տան տերերը երդվում են, որ երբեմն տեսադաշտում հայտնվում է բարձրահասակ տղամարդ կոստյումով եւ գլխարկով:

Նրանք պնդում են, որ տանը հանկարծակի լույս է վառվում, եւ նրանք հաճախ լսում են տարօրինակ ձայներ եւ ճռճռոց, իսկ նրանց սիրելի պիտբուլը վախենում է մոտենալ տան որոշակի տեղերին:

Վերջին կաթիլը նրանց դստեր հետ պատահած դեպքն էր: Ծնողները պատմում են, որ երբ նրանք ներս են մտել դստեր սենյակ, նա կանգնած էր պատուհանի մոտ սարսափահար վիճակում եւ լալիս էր վախից:

Տունը ձեռքբերելուց յոթ ամիս անց ընտանիքը որոշել է ազատվել անշարժ գույքից՝ տալով այն վարձույթով: Ինչպես նշում է հեռուստաալիքը, հայտնի է, որ տանը նկարահանվել է Travel ալիքի «Մահացածների արխիվ» հեռուստաշոուի սերիաներից մեկը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ