fbpx
Իրավական

«Զվարթնոց» օդանավակայանից տաքսու վարորդները տեղափոխվել են ոստիկանական բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները օդանավակայանի ժամանման սպասասրահում մոտեցել են ուղևորների ելքին խոչընդոտող մասնավոր տաքսու վարորդներին և հորդորել ազատել տարածքը՝ ուղևորների ազատ ելքն ապահովելու համար:

Մասնավոր տաքսու վարորդները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և ոստիկանների հասցեին հնչեցրել են վիրավորանքներ:

Օրինախախտ տաքսու վարորդներն անմիջապես բերվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և ենթարկվել վարչական պատասխանատվության:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ