Առողջապահություն

379 նոր դեպք և 932 ապաքինված․ կորոնավիրուսը Հայաստանում

Հունվարի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161794 դեպք, որոնցից 148893-ն` առողջացած, 2922-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով` երեկ կատարվել է 2123 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 379 նոր դեպք: Ունենք 932 առողջացած և 14 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 700 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9279 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 606809 թեստավորում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ