Ջաբրայիլի մարտական դիրքերում որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն։
Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նա նշել է, որ առայսօր հայտնաբերվել ու դուրս է բերվել 1197 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ։

