Մայիսի 18-ին, ժամը 15։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
- Ռոսիա մոլի տարածքում պայթուցիկի առկայության մասին ահազանգ է ստացվել
- Մետրոնոմ, Ռոսիա մոլ, այժմ էլ՝ Մեգամոլ․ կրկին ահազանգ՝ ռումբի առկայության մասին
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

