Գրում եմ սա՝ ակնկալելով, որ կհասկանաք խնդրանք-պահանջս․ Հովսեփյան

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

huawei

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սիրելի ընկերներ և հայրենակիցներ, գրում եմ սա՝ ակնկալելով, որ կհասկանաք խնդրանք – պահանջս:

Հետաքրքրության համար մի՛ հասեք Արցախ, քանի որ վտանգում եք բոլորին: Փոքր մեքենաներով ծանրաբեռնելով ճանապարհը՝ ռիսկեր եք առաջացնում թե՜ երկրի , թե՛ զինվորի համար: Խնդրում եմ հումանիտար օգնության ֆոնին քաոսային իրավիճակ մի՛ ստեղծեք: Որևէ դեպքում, երբ ձեր կարիքը լինի, հաստատ ձեզ դիմելու ենք խնդրելով, որ հասնեք սահման՝ թեկուզ երեխաների բերեք, բայց այսօր այս անվերահսկելի իրավիճակով, խնդիր եք ստեղծում, թե Արցախի իշխանության համար, թե՛ ՀՀ -ի, թե որ ամենակարևորն է՝ բնակիչների ու զինվորների: Ապրանքները գնալու են նույն տեղը, ուստի կորդինացրեք և կիսատ 10 մեքենա գնալու փոխարեն ուղարկեք մեկ մեծ՝ ամբողջական բեռնված: Ես կիսվում եմ իմ օրինակով, քանի որ ժամանակը ցույց է տվել, որ դա է ճիշտ:

Մի ստիպեք, որ քայլեր ձեռնարկվեն և սահմանը այնքան խստացվի, որ երկու կողմերում էլ ավելի անանցանելի դառնան ճանապարհները:

Տղաներ, ձեր օգնության հերթը հասնելու է և եթե կարիքը լինի այդ պահին Արցախում լինելու, ապա հստակ կոչով ձեզ կդիմեն պատկան մարմինները:

Այս պահին իշխանությունները համագործակցված աշխատում են և ամեն կարիք՝ սկսած ծածկոցներից, ավարտած սնունդը, հասցնում են: Խնդրում եմ տեղաշարժը բացառապես կորդինացնել իրենց հետ:

Պարենային պահեստներ կան նաև Երևանում և վստահ եղեք, որ եթե Արցախում կարիքը լինի, ապա ՊՆ անմիջապես կհասցնի:

Խնդրում եմ այս պահին ուժերը կենտրոնացնել նաև այստեղի պարենային անվտանգությունը ապահովելու ուղղությամբ , եթե իհարկե ցանկություն ունեք աջակցելու և մի ծանրաբեռնեք այն ճանապարհները, որոնք շտապ օգնությամբ բերում են մեր զինվորներին:

Հուսով եմ իրար հասկացանք և մարդատար մեքենաների հոսքը չի սկսվի վաղ առավոտից:

Հարցերի կամ խնդիրների դեպքում դիմեք նաև ինձ:

Խուճապ մի՛ ստեղծեք բնակչության շրջանում»։

https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/3656244704406518?__cft__%5B0%5D=AZWYDW-VPML-NzlN-1VQTTnm_YEvJYJI2DKFGOipqgY76bRFeYYZRtMsWZfz3jRhMf065SPw-mYWSd97UM7jyszVBtb3jO8jdQ1OgOk48xCCgwOP_4zzUZTy3qBSO5z5jZE&__tn__=%2CO%2CP-R

Հրապարակող՝

Ամենաթարմ