ԶՈՒ

  • Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով նոր մանրամասներ

    Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով նոր մանրամասներ

    Ազատ գյուղի կացարանում 15 զինծառայողի զոհվելու գործով դատարանում ներկայացվեցին նոր ապացույցներ՝ կապված ջեռուցման և հակահրդեհային համակարգի հետ։

  • Պապիկյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

    Պապիկյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

    Կոբախիձեն ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն ու իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ գործընթացին: Թբիլիսի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը: Կոբախիձեն ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության…

  • Հայտնի են ադրբեջանական կողմի առևանգած հայ զինծառայողների անունները

    Հայտնի են ադրբեջանական կողմի առևանգած հայ զինծառայողների անունները

    Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։

  • Ինչի հետևանքով է երեկ իրավիճակը սրվել սահմանին. նախարարը մանրամասներ հայտնեց (տեսանյութ)

    Ինչի հետևանքով է երեկ իրավիճակը սրվել սահմանին. նախարարը մանրամասներ հայտնեց (տեսանյութ)

    Ինչի հետևանքով է երեկ իրավիճակը սրվել սահմանին. նախարարը մանրամասներ է հայտնել է։

  • Զինծառայողը մարտական հենակետ սնունդ տեղափոխելիս մոլորվել է և մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ

    Զինծառայողը մարտական հենակետ սնունդ տեղափոխելիս մոլորվել է և մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ

    Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և…

  • Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

    Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մովսիսյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.…

  • ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

    ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 29-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

  • Հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող. ՀՀ ՊՆ

    Հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող. ՀՀ ՊՆ

    ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

  • ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը և հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը հայկական կողմի համար առաջնահերթություններ են. Միրզոյան

    ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը և հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը հայկական կողմի համար առաջնահերթություններ են. Միրզոյան

    Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ու առկա…

  • Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

    Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

    Նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 29-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

  • Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

    Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

    Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

  • ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական տեղեկությունը

    ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական տեղեկությունը

    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

  • Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

    Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

    Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

  • Իրանը հայտարարել է, որ ստեղծել է առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

    Իրանը հայտարարել է, որ ստեղծել է առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

    Իրանը ստեղծել է հայրենական առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ-ի էլիտար ստորաբաժանումներ) օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն։ «Այս նոր հրթիռը կանցնի հակահրթիռային պաշտպանության ստուգման բոլոր համակարգերով, և ես չեմ կարծում, թե տասնամյակների ընթացքում կլինեն տեխնոլոգիաներ, որոնք կկարողանան դիմակայել նրան»,- Հաջիզադեի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։ Նա ընդգծել է,…