Արթուր Վանեցյան
ԱԱԾ ղեկավարը լավ է վերաբերվում այլ երկրներում ծառայության աշխատակիցների վերապատրաստումներին
Հայաստանի ԱԱԾ ղեկավարը լավ է վերաբերվում այլ երկրներում ծառայության աշխատակիցների վերապատրաստումներին, սակայն դա կարող է խնդիրներ առաջացնել, – նշեց այսօր Արթուր Վանեցյանը: Վանեցյանն ասաց, որ իրենք գիտակցում են այդ վտանգը, և այս պահի դրությամբ որևէ նման դեպք չի արձանագրվել, ու ԱԱԾ տնօրենը հուսով է, որ չի էլ բացահայտվի։ Սակայն վանեցյանը կարծում է, որ դրա համար…
Շատ եմ կարևորում արտաքին թշնամուց մեր հայրենիքի պաշտպանությունը. Արթուր Վանեցյան
Ինչպես նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրենքով վերապահված բոլոր լիազորությունները լիարժեք կատարում է՝ հետախուզություն, հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանների պահպանություն և այլն: Այս մասին նա ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում. «Այն տպավորությունը, թե ԱԱԾ-ն զբաղվում է միայն կոռուպցիոն հանցագործություններով, իրականությանը չի համապատասխանում: Մենք մեր լիազորությունները լիարժեք կատարում ենք:…
Վանեցյանի հայտարարությունն Արցախից
Մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը: Այս մասին Արցախ կատարած այցի ընթացքում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Այն ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, իմ և մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և այն մարդիկ, որոնք…
Բակո Սահակյանն ու Արթուր Վանեցյանն այցելել են արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետև նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին`…
ԱԱԾ պետը՝ Ալեքսանդր Սարգսյանի «50/50» գործերի մասին
Ալեքսանդր Սարգսյանի «50/50 փայ մտնելու» վերաբերյալ Ա.Վանեցյանը նշեց, որ իրենք իրենց քննությունը կավարտեն, որից հետո ամբողջական կհրապարակեն: Ըստ նրա՝ պետությանը փոխանցվել է 18,5 միլիոն դոլար, իսկ այն մնացած 11,5 միլիոն դոլարը եղել են հարկային պարտավորություններ, չարաշահումներ եւ այլն, որը գանձվել է կոնկրետ ակտերով: Այսինքն, հարկային ակտ է գրվել եւ գումար է վճարվել: ԱԱԾ տնօրենը նշեց,…
ՀՔԾ-ն վերաբացել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը. Վանեցյան
Հատուկ քննչական ծառայությունը վերաբացել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում: «Բայց թե ինչ փուլում է գործը, խնդրում եմ դիմեք ՀՔԾ-ին», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վանեցյանը: Անդրադառնալով Մաքսային ծառայության…
Էդմոն Մարուքյանի գրառումը Գագիկ Խաչատրյանի հետ կապված
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս 2018 թվականի հունիսին էի արտահայտվել, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ-ին բան ունի պատմելու… Օրեր առաջ տեղեկություն հրապարակվեց մամուլում, որ իմ հայտարարությունից հետո մոտ 8 ամիս անց Գագիկ Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։ Կարծում եմ՝ նա, ՀՀ քաղաքացիների ընկալման…
Վիրավորում ստացած զինծառայողներից 5-ն աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաներից հինգն աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում։ «Մեր Զինվորները կունենան աշխատատեղ ԱԱԾ-ում: ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ՝ Հայրենիքի պաշտպանի կենտրոնում իր ղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝ մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով: Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների՝ 5 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում», – Facebook-յան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։…
Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈւԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսին
Փետրվարի 7-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացավ ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Այսօր կայացան ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկեցին ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր…
ԱԱԾ-ն հանդես կգա Ռոբերտ Քոչարյանի ու իր ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ հաղորդագրությամբ․ Վանեցյան
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտն առաջիկայում հանդես կգա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու իր ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ հաղորդագրությամբ: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Քրեական գործը հարուցված է, իրականացվում է քննություն, և արդյունքների մասին առաջիկայում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից կլինի համապատասխան հաղորդագրություն»,…
Վանեցյան. «Խոստանում եմ վիրավորված զինծառայողներին աշխատանքի ընդունել ՀՖՖ-ում և ԱԱԾ-ում»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանն այսօր ժամանել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», որտեղ զինծառայության ժամանակ վիրավորվածներին տեսակցելուց հետո զրուցել է լրագրողների հետ: «Կենտրոնում շրջելու ընթացքում այս հարցը քննարկեինք և մենք մեծ սիրով ԱԱԾ-ում ու Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի կընդունենք այստեղ բուժվող, բուժում ստացած տղաներին։ Ինձ ասացին, հնարավոր է, որ մենք…
Արթուր Վանեցյանը կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված աջ ղեկով մեքենաները անցակետից դուրս բերելու ԱԱԾ հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ այդ կառույցի գործառույթներին` սահմանի վերահսկողությանը: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ է ստեղծում: Այնտեղ կուտակված են բազմաթիվ մեքենաներ, և դրանք անընդհատ…
ԱԱԾ համազգեստի փոփոխության համար պետբյուջեից որևէ ավելորդ ծախս չի արվելու. Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայողների համազգեստի փոփոխության համար ՀՀ պետական բյուջեից որևէ ավելորդ ծախս չի արվելու, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նշեց՝ ԱԱԾ համազգեստի փոփոխության կարիք կա, քանի որ այն չի փոխվել մոտ 50 տարի: «Փոխվել են շևրոնները, ԽՍՀՄ-ի փոխարեն գրվում է Հայաստանի Հանրապետություն, բայց համազգեստը նույնն է։ Այս համազգեստը, որ հիմա…













