Արթուր Վանեցյան
«Երևան հիմնադրամի» կողմից պետբյուջե է վերականգնվել 1 մրդ 807 մլն դրամի կորուստ. Վանեցյան
«Երևան հիմնադրամի» կողմից պետբյուջե է վերականգնվել 1 մրդ 807 մլն դրամի կորուստ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա ընդգծեց, որ այնտեղ անցկացված ստուգումների ժամանակ պարզվել է, որ հիմնադրամի միջոցների մի մասը վատնվել է, մի մասն էլ ոչ նպատակային է ծախսվել: «Գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մրդ 807 մլն դրամի կորուստ, որն ամբողջությամբ…
Ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդիկ են այցելելու Հայաստան. Արթուր Վանեցյան
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ ԱԱԾ տնօրեն, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ զրույցում տեղեկացրեց, որ ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդիկ են այցելելու Հայաստան: «Հյուրեր ենք ունենալու, ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդկանց, եթե տղաներն, իհարկե, կուզեն, մեծ սիրով, իրենց կհրավիրենք», – ասաց Ա.Վանեցյանը: Արմեն Մուրադյանն էլ…
Արթուր Վանեցյանը դրական է գնահատել Սահմանապահ զորքերի գործունեությունը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում հունվարի 29-ին տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի 2018թ-ի մարտածառայողական գործունեության ամփոփումը, որին մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Զորամասերի հրամանատարների և ստորաբաժանումների պետերի զեկույցներից հետո ելույթ է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և նշել, որ Սահմանապահ զորքերի ծառայությունը պետության անվտանգության համակարգում անչափ կարևոր բաղադրիչ է, իսկ սահմանապահների ծառայությունը՝…
ԱԱԾ տնօրենը անվտանգության և մարտահրավերների մասին
«Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ոչ մի վայրկյան չենք կարող հանգիստ լինել և չասել, որ մարտահրավերներ չկան, իհարկե մարտահրավերներ կան, և Հայաստանի Հանրապետության ողջ պաշտպանական համակարգը նկատի ունեմ, թե՛ Պաշտպանության նախարարությունը, թե՛ ոստիկանությունն աշխատում են այդ ուղղությամբ»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենի խոսքերով՝ բանակը մշտապես զարգանում է, հզորանում…
Արթուր Վանեցյանը միացել է սոցցանցերում ծառայության տարիների լուսանկարներ հրապարակելու ֆլեշմոբին
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը Ֆեյսբուքում լուսանկարներ է հրապարակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ծառայության շրջանից: «Այսօր պարոն Վանեցյանի մոտ հերթական քննարկմանն էինք, բնականաբար ֆուտբոլային քննարկումներից առաջ շնորհավորեցինք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ, ես էլ տեղեկացրի, որ սոցցանցերում ֆլեշմոբ է, ու մարդիկ իրենց ծառայության տարիների լուսանկարներն են հրապարակում, պարզվեց, որ պարոն Վանեցյանի մոտ փոքր ալբոմ կա, մի…
Զոհրապ Եգանյանը նշանակվել է Արթուր Վանեցյանի խորհրդական
Արագածոտնի նախկին մարզպետի նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանն աշխատանքի է անցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում: Իր հրապարակման մեկնաբանություններում նա գրել է, որ կատարելու է ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդականի պարտականությունները: Հայտնում է armtimes.com-ը։
Արթուր Վանեցյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը
Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպմանը ներկա էին պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Տաբատաձեն, վարչության ղեկավար Նինո Գիորգոբիանին և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա…
Սեդրակ Քոչարյանն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակավ հերքել զրպարտությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 21 ին, տեղի ունեցավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը։ Հիշեցնենք՝ ՀՀ Երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը հայց է ներկայացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով «փոխհատուցել զրպարտության դիմաց և հրապարակայնորեն հերքել» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանի…
Հայտնի գաղտնալսման գործով հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը
Armtimes.com-ի տեղեկություններով` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնասլման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը: Նույն այդ տեղեկություններով, նա գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:
ՊԵԿ-ը հերքում է Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու լուրը
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքել է մամուլում տարածված լուրը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՊԵԿ-ը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր «Ժամանակ» օրաթերթը լուր է տարածել «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ» վերնագրով: ՀՀ Պետական եկամուտներ կոմիտեն…
Որտեղ են դիմավորելու Նոր տարին պաշտոնատար մի շարք անձիք
Հայաստանի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները Նոր տարին դիմավորելու են Հայաստանում: Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելու է Երեւանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ինչ-որ այցեր, հանդիպումներ ունենալո՞ւ է կամ միջոցառումների մասնակցելո՞ւ է, Եղոյանը փոխանցեց, որ վարչապետի…
Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Վանեցյանին
Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մեր նպատակն է առաջիկա 5 տարում շուրջ 700 փոքր խաղադաշտ կառուցել. Ա. Վանեցյան
Արթուր Վանեցյանը Ազատություն Tv-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև հայկական ֆուտբոլի մասին: «Ցավոք, հասարակության մեջ մի պատկերացում կա, որ ՀՖՖ-ի աշխատանքը (հատկապես նախագահի), գնահատվում է ազգային հավաքականի արդյունքով. հաղթեց` լավն է, պարտվեց` վատն է: Ջիբրալթարից կրած պարտությունից հետո դարձել էի երկրի ամենամերժված մարդը: Երբ մարզադաշտից դուրս եկա, երկրպագուները գոռում էին, ինչ ասես ասում: Հետո,…
Ռոբերտ Քոչարյանի որդին փողերի լվացման գործով վկա է. Արթուր Վանեցյան
«Կոնգրես» հյուրանոցը գնվել է ապօրինի ձեռք բերված գումարներով, այդ մասով քրեական գործը հարուցված է փողերի լվացման հատկանիշներով, այսօր Ծաղկաձորում լրագողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, փոխանցում է aysor.am-ը։ Նա հիշեցրեց, որ իր ասուլիսներից մեկում թյուրիմացություն է եղել իր հայտարարությունը, թե «Կոնգրես» հյուրանոցի ձեռբերումը կոռուպցիոն շղթայով է ձեռք բերվել։ «Պարոն Սեդրակ Քոչարյանը…














