թրամփ
Անհնար է առաջընթացի հասնել` միլիոնավոր ամերիկացիների ռասիզմի մեջ մեղադրելով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դալասաում (Տեխաս նահանգ) կազմակերպված կրոնական միության, իրավապահ մարմինների և փոքր բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է, որ իր աշխատակազմը հրաման կհրապարակի ոստիկանների կողմից ուժի կիրառման համազգային ստանդարտների վերաբերյալ: Թրամփը հայտնել է, որ անհնար է առաջընթացի հասնել` միլիոնավոր ամերիկացիների ռասիզմի մեջ մեղադրելով: «Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե…
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձել են գաղտնազերծել ոստիկանության հաղորդակցությունները. bbc
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անցած շաբաթ ԱՄՆ-ի Բուֆալո քաղաքում բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ձերբակալված տղամարդը փորձում էր սկանավորել ոստիկանության հաղորդակցությունները՝ գաղտնալսելու համար: Բայց մի՞թե սա հնարավոր է: 75-ամյա Մարտին Գուջինոյի կադրերը ցույց են տալիս, որ նա մոտենում է ոստիկանության շարքերին` պահելով բջջայինի տեսախցիկը՝ նա մատնանշում է սպաներից մեկին: Ոստիկաններից մեկը հրում է…
Թրամփը 2,96 մլրդ. դոլար է հատկացրել անօթևաններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում գրառում է կատարել: Նախագահը հայտարարել է, որ 2,96 մլրդ դոլար է հատկացնում անօթևան ամերիկացիներին, ինչպես նաև փողոցում հայտնվելու ռիսկի առաջ գտնվող քաղաքացիներին: Հայտնի է, որ նախագահի նման որոշումը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներով: «Արտակարգ իրավիճակների լուծման դրամաշնորհների ծրագրի շրջանակում 2,96 մլրդ դոլար եմ հատկացնում անօթևան ամերիկացիներին…
Ո՞ր դեպքում կարող է Թրամփը զինված ուժեր դուրս բերել ցուցարարների դեմ
19-րդ դարում ընդունված ԱՄՆ սահմանադրությունը սահմանում է օրենք, ըստ որի կառավարությունը կարող է նման իրավիճակներում միջամտել` կիրառելով զինվզծ ուժերը, առանց պետական թույլտվության: Ապստամբության մասին օրենքում ասվում է, որ նահանգապետերի թույլտվությունը չի պահանջվում զինված ուժերի կիրառման համար, այն իրավիճակում, երբ հանգամանքները անհնարին են դարձնում ԱՄՆ օրենքների կիրառումը, կամ երբ ինչ-որ բան սպառնում է քաղաքացիների իրավունքներին և ազատություններին,…
Թրամփը միայն Վրաստանին ու Ադրբեջանին է շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրում է. «Հետաքրքիր է, չէ՞, Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով, բայց 1918-1920թթ. միայն Հայաստանի Հանրապետությունն է Վաշինգտոնում դեսպանություն ունեցել»: https://www.facebook.com/sargsyansuren/posts/10158450318585421
Մի քանի սոցիալական կայքերի «ամբողջովին ձախ արմատականներն են վերահսկում». Թրամփ
Մեկնաբանելով պահպանողական բլոգեր Միշել Մալկինի ելույթի տեսանյութի այն հատվածը, որը քննադատվում է սպիտակ ազգայնական գործիչներին սատարելու համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Facebook-ին, Instagram-ին, Twitter-ին, և Google-ին «ամբողջովին ձախ արմատականներն են վերահսկում»: Թրամփը հավելել է, որ այժմ իր վարչակազմը աշխատում է «այդ ապօրինի իրավիճակը շտկելու ուղղությամբ»։ The Radical Left is in total command…
Թրամփը կոչ է արել վերսկսել դպրոցների աշխատանքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգապետերին կոչ է արել դպրոցների վերաբացման ուղղությամբ աշխատանքներ տանել: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Կարծում եմ, որ նրանք պետք է անպայման բացեն դպրոցները: Երիտասարդները շատ քիչ են ենթարկվում կորոնավիրուսին»-, ասաց նախագահը: Նրա խոսքով՝ վերջնական որոշումը նահանգների ղեկավարներինն է, սակայն նա չի համարի, որ նահանգները վերականգնվել են, եթե դպրոցները բաց չեն:…
Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել է ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Լուկաշենկոն կոչ է արել միջազգային հանրությանն «այս բարդ ժամանակներում» միավորել ջանքերը խաղաղության և կայունության պահպանման համար: «Բելառուսը, ինչպես Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները, հերոսաբար պայքարել է թշնամու դեմ՝ մարդկության խաղաղ ապագայի համար։ Մեր երկիրը բարձր է գնահատում հակահիտլերյան կոալիցիայի անդամների…
Թրամփը Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է բարձր պաշտոնի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը: Հայտնենք, որ այժմ Պատրիկ Հովակիմյանը զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալի և գլխավոր դատախազի տեղակալի շտաբի ղեկավար Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնն արդարադատության նախարարությունում: Այս մասին հայտնում է executivegov.com-ը:
Թրամփը պնդում է՝ իր մոտ անքնություն է սկսվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարողանում քնել գիշերը, քանի որ մտածում է կորոնավիրուսից մահացած ամերիկացիների մասին, հայտնում է «Գազետա»-ն` ABC հեռուստաալիքը: Ըստ Թրամփի` ինքն անքնություն ունի, քանի որ անընդհատ մտածում է այդ մասին: Դիմելով կորոնավիրուսի պատճառով հարազատներին կորցրած հայրենակիցներին` Թրամփն ասել է, որ սիրում է նրանց եւ խոստացել է հաղթել կորոնավիրուսը: «Մենք…
Ըստ Թրամփի՝ վարակի դեմ պայքարում երկիրը փակելն իր նախագահության շրջանի ամենաճիշտ որոշումն է եղել
Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ում կոշտ միջոցներ մտցնելու որոշումն ամենակարևորն էր և միլիոնավոր մարդկանց է փրկել: Այս մասին ամերիկյան ABC հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Դոնալդ Թրամփը: «Ինձ թվում է, որ ինձ համար ամենակարևոր որոշումը երկիրը փակելն էր,- ասել է նա:- Մենք աշխարհի ամենամեծ տնտեսությունը, զբաղվածության ամենաբարձր ցուցանիշն ունենք, և այլ պարամետրերը ևս լավագույնն…
Չինաստանը կարող էր կանգնեցնել կորոնավիրուսի համաճարակը. Թրամփը հայտնում է ապացույցների առկայության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող էր կանգնեցնել համաճարակի տարածումը, սակայն չի արել: Ըստ Թրամփի՝ վիրուսի նախնական փուլը եղել է միայն Չինաստանում միանգամայն հնարավոր էր վիրուսը պահել սահմանների ներսում: «Մենք Չինաստանի հետ առևտրային գործարք ենք կնքել: Սակայն դա այժմ երկրորդական է վիրուսի շուրջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համեմատությամբ: Այս իրավիճակն անթույլատրելի է»,-…
ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն քննարկում են Կիմ Չեն Ընի առողջական խնդիրները
ԱՄՆ վարչակազմը և Ճապոնիայի կառավարությունը քննարկել են ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հնարավոր առողջական խնդիրների մասին հաղորդումները: Նախարարի կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտնել է, որ ինքը կցանկանար զերծ մնալ այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություններից: «Սակայն մենք տարբեր քննարկումներ ենք անցկացնում Կիմ Չեն Ընի հետ իրավիճակի վերաբերյալ Միացյալ Նահանգների և այլ շահագրգիռ երկրների հետ,-հայտնել է նա»:…
Թրամփը սպառնում է լուծարել Չինաստանի հետ առևտրային գործարքը
Եթե Չինաստանը չկատարի իր պարտավորությունները կորոնավիրուսի համավարակի ֆոնին, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է լուծարել Չինաստանի հետ առևտրային գործարքը: Հայտնենք, որ այս գործարքի առաջին փուլով Չինաստանը ԱՄՆ-ում պետք է ձեռք բերի 200 մլրդ. դոլարի արտադրանք: ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տնտեսական դրության և անվտանգության ամփոփման հարցերով հանձնաժողովն իր զեկույցում նշել է, որ Չինաստանը կարող է…











