թրամփ
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել օգնել Ռուսաստանին
Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանին թոքերի արհեստական օդափոխության սարքեր տրամադրել: «Ինձ թվում է Ռուսաստանին անհրաժեշտ կլինեն թոքերի արհեստական օդափոխության սարքեր: Նրանց համար հիմա դժվար է Մոսկվայում: Մենք նրանց կօգնենք»,- հայտարարել է Թրամփը: Թրամփը նաև հայտնել է, որ իրենք կօգնեն մյուս երկրներին, որոնք օդափոխության սարքեր…
ՕՊԵԿ+-ի երկրները մոտ են նավթի արդյունահանման պայմանավորվածության ձեռք բերմանը. Թրամփ
ԱՄՆ նախագահը զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ: Նրանք քննարկել են երեք երկրների էներգետիկ ոլորտի աշխատանքային պայմանների բարելավման ուղիները: Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՕՊԵԿ+-ի երկրները իր կարծիքով արդեն մոտ են նավթի արդյունահանման պայմանավորբածություններ ձեռք բերելուն: «Ես հենց նոր…
Աշխարհը շատ մեծ գին է վճարում այն բանի համար, ինչ արել են չինացիները․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է․ «Աշխարհը շատ մեծ գին է վճրում այն բանի համար, ինչ արել են չինացիները»։ Թրամփը հավելել է, որ չինացի պաշտոնատար անձինք կորոնավիրուսի բռնկման մասին ոչ լիարժեք տեղեկատվություն են ներկայացրել այն բանից հետո, երբ վարակը սկսվել է։ «Շատ ավելի լավ կլիներ, եթե մենք այդ մասին մի քանի ամիս առաջ իմանայինք»,- ասել…
Թրամփը հրաժարվել է անցնել բուժզննում
Սպիտակ տան մամուլի քարտուղար՝ Ստեֆանի Գրիշեմը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը չի անցել և չի անցնելու կորոնավիրուսի հայտնաբերման համար բժշկական զննում, քանի որ չի շփվել վարակակիրների հետ։ «Նախագահը COVID-ի զննում չի անցել, քանի որ երկարատև սերտ կապեր չի ունեցել որևէ մեկի հետ, ում մոտ COVID-19-ն է հաստատվել, նա չունի ախտանիշներ։ Նախագահ Թրամփի առողջական վիճակը մնում…
Թրամփի կրտսեր որդին չի ցանկանում մասնակցել 2024-ի նախագահական ընտրություններին
2024 թվականին ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, սակայն Դոնալդ Թրամփի կրտսեր որդին երեկ հայտարարել է, որ մտադրություն չունի առաջադրվել նախագահի պաշտոնում։ Փետրվար ամսին տեղի է ունեցել հարցում և քաղաքացիների 29 տոկոսը ցանկացել է նախագահի պաշտոնում տեսնել Թրամփի որդուն։ «Լսեք, ես չեմ պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում 2024 թվականին: Ինձ դուր է գալիս այս խաղը: Իմ…
ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Աֆղանստանին
NBC Connecticut-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Աֆղանստանի հարավում բնակվող թալիբների ուղղությամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Սոննի Լեգգետը։ Լեգգետը Twitter-ում գրել է, որ դա վերջին 11 օրվա ընթացքում թալիբների ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին ավիահարվածն էր: Լեգգետը նշել է, որ հարձակումներն իրականացվել են, քանի որ Հիլմենդ նահանգում աֆղանական կառավարական զորքերը հարձակում…
Թրամփի հայտարարությունը հաշտության առաջարկ էր․ Դավիթ Սանասարյան
ՊՎԾ՝ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում գրել է. «ԱՄՆ-Իրան ճգնաժամի հանգուցալուծումը «Խաղերի տեսության» պրիզմայից։ Ովքեր ծանոթ են «Խաղերի տեսության» «Tit for Tat» (հայերեն թարգմանվում է «ակն ընդ ական») ստրատեգիային հեշտությամբ կարող են հասկանալ թե ստեղծված իրավիճակում ինչ ելքեր կարող են ունենալ։ Tit for Tat-ը բաղկացած է մի քանի ստրատեգիաներից, որոնցից մեկի հիմնական…
Սոլեյմանիի սպանությունը Թրամփին ոչինչ չի տալու․ Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին ու անձամբ Թրամփին ոչինչ չի տալու: Սա սխալ հաշվարկված մեկ քայլանի գործողություն էր, առանց ռազմավարության ու մարտավարության: 1. Թրամփի վարկանիշի աճ չի արձանագրվել, տեղի է ունեցել հակառակը: 2. Իմպիչմենտի վրա այս քայլը ազդեցություն չի ունենալու: Դրական իմաստով չի ունենակու նաև վերընտրվելու հնարավորության վրա: (չմոռանանք…
ԱԱԾ-ն ձերբակալել է Փաշինյանի կողմից Թրամփին շնորհավորելու վերաբերյալ կեղծ լուր տարածողին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։ Մասնավորապես, ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ…
Էրդողանը խոստովանել է, որ համակրում է Թրամփին և Պուտինին՝ որպես առաջնորդների
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի իր գործընկերներ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին այն համաշխարհային առաջնորդների շարքին է դասել, որոնց նա համակրում է: Այս մասին տեղեկացնում է Haberglobal.com կայքը: «Նա կարող է դուր գալ կամ դուր չգալ մարդկանց, սակայն նա գաղտնի ծրագրեր չունի»,-ասել է Էրդողանը Թրամփի մասին՝ պատասխանելով հարցին, թե ում է նա…
Թրամփն ու Մակրոնը քննարկել են Թուրքիայի` S-400-ներ գնելու հարցը
ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցը՝ ռուսական S-400 համակարգեր գնելու պատճառով: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ դարձյալ մեղադրելով իր նախորդին նրանում, որ նա Անկարային չի վաճառել ամերիկյան ՀՕՊ։ «Ինչպես գիտեք, Թուրքիան ցանկանում էր գնել մեր Patriot համակարգը, բայց Օբամայի վարչակազմը թույլ չտվեց, և նրանք իրենց դա թույլ տվեցին միայն այն ժամանակ, երբ…
Ռոբերտ դե Նիրոն սուր քննադատության է արժանացրել Թրամփին
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն The Late Show with Stephen Colbert թոք շոուի ժամանակ խոսել է կեղծ նախագահ Դոնալդ Թրամփի և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է Fox News-ը: 76-ամյա դերասանը նշել է, որ իր համար ստեղծված իրավիճակն ավելի քան ցավալի է: «Ապրել Թրամփի…
Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահին մեղադրում է կաշառակերության մեջ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վկաների ցուցմունքները հաստատել են ԱՄՆ նախագահի դեմ կաշառակերության մեղադրանքները: Այս մասին հայտարարել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Խոսքը Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթի հարցաքննության մասին է, տեղեկացնում է DW-ն: «Նախագահի նշանակած մարդիկ ասում էին անչափ ոչ երկիմաստ բաներ, այդ…














