հունաստան
Մակրոնը կոչ է արել դատապարտել Հունաստանի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան բավական կոշտ արտահայտություններով դատապարտել է թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը Արևելյան Միջերկրական ծովի որոշ կղզիների նկատմամբ, հաղորդում է Աթենքի Katemirini թերթը: Բրյուսելում Եվրախորհրդի նիստից դուրս գալիս Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ ցանկանում է «աջակցություն հայտնել Հունաստանին բոլոր եվրոպացիների և հատկապես Ֆրանսիայի կողմից»՝ հավելելով, որ…
Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը
Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը: «Իմ գործընկեր Կարեն Բրուտյանի հրավերով (խմբ. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ) հունիսի 2-ին և 3-ին կլինեմ Հունաստանի հետ բարեկամության և համագործակցության ամուր պատմական կապեր ունեցող Հայաստանում: Այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումներ կունենամ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ բարձր…
Թուրքիան այլևս Հունաստանի հետ երկկողմ բանակցություններ չի վարի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այլեւս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողնը նշել է, որ Թուրքիան չեղարկել է Հունաստանի հետ Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի համաձայնագիրը։ Նա հորդորել է Հունաստանին «դասեր քաղել պատմությունից…
Հայաստանի դեսպանը Կիպրոսում անդրադարձել է հայ-կիպրական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված քայլերին
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 11-ին Կիպրոսում աշխատանքային այցելությամբ գտնվող Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Կիպրոսի ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում է ունեցել Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաճեանի և Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը, ողջունելով ներկաներին ներկայացրել է Կիպրոս…
Ծանրորդները Հունաստանում կմասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 2-ին Հունաստանի Կրետե կղզում մեկնարկելու է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Հերակլիոն կմեկնի 9 ծանրորդ՝ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը…
Աթենքում հայ երիտասարդները պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի դեսպանատան առջև։ Նրանք պահանջել են Թուրքիայից՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ըստ աղբյուրիների, այս քայլով նաև հայ երիտասարդությունը ցանկանում է հասկացնել, որ Ցեղասպանության ճանաչման պայքարը շարունակվում է։
Աթենքում Եղոյանը հանդիպել է հույն պատգամավորին․ քննարկվել է Արցախում ստեղծված իրադրությունը
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գտնվող Արման Եղոյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Արշակյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին․ ընդգծվել է հարաբերությունների բարձր մակարդակը Փաշինյանն ու բրիտանացի խորհրդարանականները անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակին «Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես…
Հունաստանը կխնդրի օգնել Ուկրաինային պաշտպանել Օդեսան
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ երկիրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքին կխնդրի օգնել Ուկրաինային պաշտպանել Օդեսան։ Այս մասին փոխանցել է «ՌԻԱ նովոստի»-ն: «Դա շատ պարզ է՝ Ուկրաինային տրամադրեք համապատասխան միջոցներ քաղաքը պաշտպանելու համար: Նրանք արդեն խնդրել են դա,- ասել է նա»: Դենդիասի խոսքով՝ նա օրեր առաջ եղել է Օդեսայում և զրուցել բնակիչների հետ,…
Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի վարչապետին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է Ադրբեջանի խախտումները Մենք 3-րդ Հանրապետության պամտության ամենախաչմերուկային կետում ենք․ Փաշինյանը ելույթը Կառավարության նիստում Ուղերձում ասված է․ «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ…
Հունաստանը Հայաստան է ուղարկել 35 հազար չափաբաժին Մոդեռնա պատվաստանյութ
ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հունաստանը Հայաստան է ուղարկել 35 հազար չափաբաժին «Մոդեռնա»-ի արտադրության պատվաստանյութ։ «Հունաստանի կառավարությունը նվիրել է Հայաստանին 35 հազար չափաբաժին «Մոդեռնա»-ի արտադրության պատվաստանյութ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Հունաստանին։ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է՝ Ադրբեջանի կողմից Արցախի նախագահի և ՀՀ 2 նախագահների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը Հայաստանն ու Արցախը շարունակում են…
Հունական ափերի մոտ նավ է այրվում․ դրա վրա մոտ 290 մարդ կա
Հոնիական ծովում՝ Հունաստանի ափերի մոտ, իտալական զբոսանավ է այրվում, որի մեջ կա 237 ուղևոր ու ավելի քան 50 մարդ անձնակազմից։ Այս մասին հայտնում է France Presse-ը։ Նշվում է, որ նավն ուղևորվում է Իգումենիցայից Բրինդիձի։ Այս պահի դրությամբ տուժածների մասին տվյալներ չկան։ Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր են մեկնում փրկարարները։
Հունաստանը Ֆրանսիայից ձեռք կբերի վեց Rafale կործանիչներ
Հունաստանը Ֆրանսիայից ձեռք կբերի վեց Rafale կործանիչներ, երեք Belharra ֆրեգատ, ինչպես նաև սուզանավերի համար տորպեդներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆԱ նորությունների գործակալությունը: Պատգամավորների ճնշող մեծամասնությունը պաշտպանել է «Երկրի պաշտպանության ամրապնդման մասին» օրինագծին, որի քննարկումը տևել է 13 ժամ։ Ինչպես քննարկումների ընթացքում հայտարարել Է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, կործանիչները Հունաստանը կստանա մինչեւ 2024 թվականի վերջը, իսկ առաջին…
Պաշտոնական․ Արթուր Դանիելյանը տեղափոխվեց Հունաստան
Հայաստանի երիտասարդական հավաքականում հանդես եկած պաշտպան Արթուր Դանիելյանը տեղափոխվել է հունական «Պանսերայկոս»։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Դանիելյանը ակումբի հետ կնքել է նախնական կես տարվա պայմանագիր՝ երկարաձգելու հնարավորությամբ։ Հավելենք, որ «Պանսերայկոսը» հայերեն լեզվով բարի գալուստ է մաղթել 24-ամյա Դանիելյանին։
Բաքվի նպատակը մշակութային ցեղասպանություն իրականացնելն է․ Հունաստանի դեսպան
Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Հունաստանի դեսպանությունից։ ԱՀ նախագահը այցելել է Ակնաղբյուրի բնակիչների համար նոր բնակավայրի կառուցման տարածք Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացրել «Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական…














