մանկապարտեզ
Բացվել է Դաշտաքարի մանկապարտեզը
Ավարտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Դաշտաքարի համայնքապետարանի, Լոս Անջելեսի «Հայրենիք» միության ֆինանսավորմամբ իրականացված Դաշատաքարի մանկապարտեզի կառուցումը։ Մասնակցելով բացմանը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը բարի երթ է մաղթել դաշտաքարցի 30 փոքրիկներին, հույս հայտնել, որ մոտ ապագայում համայնքում արձանագրված բազմածնության շնորհիվ մանկապարտեզը կաշխատի ծանրաբեռնվածությամբ։ Մարզպետն ավելացրել է՝ ջանք չենք խնայելու մյուս համայնքներում ևս երեխաների երազանքն իրականություն դարձնելու, տաք…
Ե՞րբ և ի՞նչ են ուտում երեխաները մանկապարտեզում. նախակրթարանների սննդի մանրամասները (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանում այսօր գործում է համայնքային 161 մանկապարտեզ, որտեղ հաճախում է շուրջ 28 հազար երեխա: Այստեղ են փոքրիկներն իրենց օրվա մեծ մասն անցկացնում և սնվում օրը երեք անգամ: Դեռ տարվա սկզբին Երևանի քաղաքապետարանը հայտարարում է սննդի մատակարարման մրցույթ. այս տարի 18 մատակարար կա: «Ամենօրյա ուշադրության կենտրոնում են մանկապարտեզները, հատկապես՝ մատակարարվող սնունդը, դրա բարձր որակը, ժամկետայնությունն ու…
Մանկապարտեզի սաները հյուրընկալվել են ԱԱԾ
Երևանի թիվ 48 մանկապարտեզի սաները հյուրընկալվեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողական կենդանիների վարժեցման ուսումնական կենտրոնում: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ կենտրոնի հրահանգիչները մանկապարտեզի սաներին ներկայացրին ծառայողական շների վարժեցման գործընթացը և հմտությունները՝ դրական հույզեր և ուրախ ակնթարթներ պարգևելով մանուկներին:
Կոտայքի մարզի մի շարք համայնքներում կկառուցվեն մանկապարտեզներ
Կոտայքի մարզի մի շարք համայնքներում նոր մանկապարտեզներ կկառուցվեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նոր մանկապարտեզ կկառուցվի Գեղաշեն համայնքում. «Գեղաշեն համայնքը վերջապես մանկապարտեզ կունենա. 4350 բնակիչ ունեցող Գեղաշեն համայնքում եմ: Այստեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվելու է մանկապարտեզ, վաղը մեկնարկում են հողային աշխատանքները: Ծրագրի արժեքն է 179.071.700 դր, որից համայնքի ներդրումը` 10%:…
Պետերբուրգում տղամարդը կրակել է մանկապարտեզի վրա. կա տուժած
Պետերբուրգում ոստիկանները տղամարդու են ձերբակալել, որը կրակոցներ է արձակել մանկապարտեզի մերձակայքում, ինչի հետևանքով մարդ է տուժել։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնում է ՆԳՆ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի գլխավոր վարչությունը։ «Սեպտեմբերի 4-ին Կրասնոգվարդեյսկի շրջանից ոստիկանություն հաղորդում է ստացվել Իրինովսկի պողոտայի վրա գտնվող մանկապարտեզի պատուհանների վրա կրակելու մասին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության…
Բացվել է սահմանամերձ Բաղանիսի նորակառույց մանկապարտեզը
Բացվել է սահմանամերձ Բաղանիսի նորակառույց մանկապարտեզը: Այս մասին իր Facebook-ի էջում հայտնել է Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը. «Սահմանամերձ Բաղանիսի նորակառույց մանկապարտեզը այսօր իր դռները բացեց իր սաների առաջ»: https://www.facebook.com/narek.sahakyan.5/posts/2440704352685830
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Դեբեդավանի մանկապարտեզի բացման արարողությանը
Տավուշի մարզի Դեբեդավան համայնքում 4 տարվա ընդմիջումից հետո ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 30-ին վերաբացվել է գյուղի միակ մանկապարտեզը։ Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹ City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը,…
Աղավնաձոր բնակավայրում հիմնանորոգվում է մանկապարտեզի շենքը
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերը Կոտայքի մարզում իրագործման ինտենսիվ փուլ են մտել: Ծրագրերի մի մասն արդեն ավարտվել են, մյուսներն ընթացքի մեջ են: Պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում կապիտալ նորոգվում է մանկապարտեզի շենքը. շուտով այս բնակավայրում կգործի նախադպրոցական հաստատություն: Այս պահին Աղավնաձորում մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներն…
Համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր: «Կարևոր Համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր: Ծառայությունը կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամի չափով: 1.5 ժամ տևողությամբ երկարօրյա խումբ բացելու համար անհրաժեշտ է առնվազն 5 երեխա»,- տեղեկացրել է Վիրաբյանը: https://www.facebook.com/tiko.virabyan/posts/2407580362629151
Պետք է խնդիր դնել, որ 0-6 տարեկան երեխաները նախակրթարան հաճախեն․ ՀՀ վարչապետ
Եթե համայնքներում մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվն ավելանա, ապա կլուծվի ոչ միայն կրթական, այլև տնտեսական խնդիր: Այս հարցն ուղիղ եթերում քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախարար Արայիկ Հարությունյանը: Նրանք քննարկել են նախադպրոցական կրթությունը պարտադիր դարձնելու հարցը, վարչապետն ասել է. «Ինչպես մենք խնդիր ունենք, որ 6 տարեկանից բարձր պետք է հաճախեն դպրոց, այնպես էլ խնդիր դնել,…
ԱՄՆ մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Օգոստոսի 11-ին հրդեհ է բռնկվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Էրի շրջանի մասնավոր մանկապարտեզում՝ 5 երեխա զոհվել է, ևս 4-ը տուժել: Այդ մասին հայտնել է շրջանի հրշեջ ծառայության պետ Գայ Սանթոունը: Ըստ նրա, հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 1-ից հետո երկհարկանի բնակելի տանը, որի սեփականատերը հետևում էր երեխաներին, երբ ծնողներին հարկավոր էր լինում բացակայել տնից: Շենքում 8…
Արցախի Սոնասար գյուղի փոքրիկներն արդեն ունեն գեղեցիկ կահավորված մանկապարտեզ. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է. «Արցախի Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղի փոքրիկներն են։ «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Սոնասարի փոքրիկներն արդեն ունեն գեղեցիկ կահավորված մանկապարտեզ» https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/486786418780586
Փողոցի ասֆալտապատում, մանկապարտեզի հիմնանորոգում և գիշերային լուսավորվածության ցանցի ընդլայնում Երանոս գյուղում
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում օգոստոսի առաջին օրերից մեկնարկել է միանգամից սունվենցիոն երեք ծրագիր՝ փողոցի ասֆալտապատում, մանկապարտեզի հիմնանորոգում և գիշերային լուսավորվածության ցանցի ընդլայնում: Երանոսի գյուղապետի տեղեկացմամբ,սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է 5-րդ փողոցի առաջին նրբանցքի և 11-րդ փողոցի մի հատվածը՝ շուրջ 650 մետր ընդհանուր երկարությամբ և 3000 մետր քառակուսի մակերեսով:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլն 300…
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ: Դեռևս 2018թ. դեկտեմբերին Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից մանկապարտեզին տրամադրվել էր 1 մլն դրամ՝ գույքի ձեռքբերման համար: Նախագահը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Վերջիններս իրենց երախտագիտությունն են հայտնել Հանրապետության նախագահին՝ ցուցաբերած աջակցության համար: Նախագահն անմիջական զրույցի միջոցով շփվել է…














