մանկապարտեզ
Կապիտալ նորոգվում է Մայակովսկի համայնքի մանկապարտեզը
Նախադպրոցական կրթության ապահովումը Կոտայքի մարզի բոլոր համայնքներում կարևորվում է Կոտայքի մարզպետի և մարզպետարանի կողմից և համարվում մարզի զարգացման առաջնահերթություններից մեկը: Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի՝ 2003 թվականից չգործող մանկապարտեզը կապիտալ նորոգվում է: 15 օր առաջ մեկնարկած շինարարական աշխատանքների արդյունքում այս պահին տեղադրվում են նոր պատուհաններ, փոխվում է հատակը, նորոգվում է նաև տանիքը: Նշված աշխատանքների ավարտից հետո…
Քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից հետ կվերցնի նախկին մանկապարտեզի շենքը
Հունիսի 26-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից նախկին մանկապարտեզի շենքը հետ կվերցնի: Հունիսի 30-ին լրանում է ծանուցման ժամկետը: Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին: Տիգրան Վիրաբյանը նշեց, որ 2018-2019 թվականներին տարբեր տնտեսվարողների կողմից տնօրինվող մոտ 5100 քմ տարածք վերադարձվել է համայնքին:…
Սահմանամերձ Վազաշենի փոքրիկները մանկապարտեզ կունենան
Սեպտեմբերից սահմանամերձ Վազաշենի փոքրիկների առջև իր դռները կբացի գյուղի հիմնանորոգված մանկապարտեզը: Վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են: Ավելի քան քսան տարի Վազաշենը մանկապարտեզ չուներ, շենքը գտնվում էր քարուքանդ վիճակում: Շինարարությունը հնարավոր դարձավ միայն Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ, որն իր բարեգործական ծրագրերի կրթական բաղադրիչով շուրջ 75 միլիոն դրամ է հատկացրել վերանորոգման համար: Վազաշենի 27 փոքրիկներ կլինեն բարեկարգ…
Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում մանկապարտեզ է բացվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում այսօր տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Ալաշկերտի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ կյանքի կոչված նորակառույց մանկապարտեզի հանդիսավոր բացումը , որին ներկա են գտնվել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Մրգաշատ համայնքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, մեծաթիվ հյուրեր։ Միջոցառման սկիզբն ազդարարվել է հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորելու արարողությամբ։ Ողջունելով ներկաներին և…
Քաղաքապետի աշխատանքում կան բազմաթիվ կողմեր, որոնք շարքային քաղաքացուն հայտնի չեն. Դիանա Գասպարյան
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե մանկապարտեզներից մեկում ծնողների ու երեխաների ներկայությամբ ցուցադրաբար ծխել է: «Միշտ կարծել եմ, թե լկտիությունը չափ ու սահման ունի, բայց, փաստորեն, սխալվել եմ: Իմ պաշտոնավարման ընթացքում մանկապարտեզներում ռեֆորմներն այնքան նկատելի են, որ անգամ փողոցում ծնողներից պարբերաբար շնորհակալության խոսքեր եմ լսում: Այն,…
Նորք Մարաշում փլուզվել է մանկապարտեզի պատերից մեկը
Մայիսի 5-ին, ժամը 11:34-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում Նորք Մարաշ վարչական շրջանի 5-րդ փողոցի 91-րդ հասցեում գտնվող թիվ 123 մանկապարտեզի և 7-րդ փողոցի տներից մեկի պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 123 մանկապարտեզի և Նորք-Մարաշ…
Նոր մանկապարտեզ Կոտայքի մարզի Գեղադիր համայնքում
Մայիսի 1-ին Կոտայքի մարզում ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ևս մեկ լուսավոր մանկապարտեզ բացվեց: Գեղադիր համայնքում մանկապարտեզի բացման արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Գեղադիր համայնքի ղեկավար Հրաչյա Սարգսյանը, հարևան համայնքների ղեկավարներ, մանկապարտեզի նորոգման, կահավորման գործում լուրջ աջակցություն ցուցաբերած բարերարներ: Դիմելով ներկաներին՝ մարզպետը հայտնել է, որ տարածքային կառավարման և…
Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Արտավազ գյուղի մանկապարտեզի բացմանը
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն մայիսի 1-ին ներկա է գտնվել Մեղրաձոր համայնքի Արտավազ վարչական շրջանի մանկապարտեզի բացման արարողությանը: Հյուրերի շարքում էին նաև Մեղրաձոր խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը, Արտավազի վարչական ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը, Մեղրաձորի վարչական շրջանների ղեկավարներ: Մարզպետը ևս մեկ անգամ կարևորելով համայնքներում մանկապարտեզների առկայությունը ՝ որպես նախադպրոցական կրթության ապահովման տեսանկյունից ՏԻՄ ղեկավարի պարտադիր խնդիրների լուծման…
«Արևամանուկ» մանկապարտեզն իր դռներն է բացել նուբարաշենցի 132 երեխաների առաջ
Նուբարաշեն վարչական շրջանում 132 երեխաների առաջ իր դռներն է բացել նոր մանկապարտեզը: «Արևամանուկ»-ը կառուցվել է բացառապես համայնքային միջոցներով: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցրել է, որ նախակրթության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական: «Քաղաքի կառավարումն ստանձնելու օրվանից ի վեր մենք փորձում ենք բարելավել նախակրթական հաստատությունների պայմանները, ավարտին են հասցվում նախկինում սկսված…
Այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց
Մանկապարտեզում երեխաների առցանց հերթագրումը mankapartez.yerevan.am կայքի նոր հնարավորությունն է, որը թույլ է տալիս ծնողներին տնից, աշխատավայրից կամ ցանկացած այլ վայրից առցանց հերթագրել երեխային Երևանի քաղաքապետարանի ցանկացած մանկապարտեզում: «Ունենալով ցանկացած սարք, որով կարելի է մուտք գործել համացանց` հեռախոս, պլանշետ, թե համակարգիչ, մեր քաղաքացին ունենում է հնարավորություն գրանցելու երեխային մանկապարտեզում: Գործընթացը ձեզնից կարող է խլել 3-4 րոպե:…
Երևանի փողքաղաքապետը բացառում է ծանոթ-բարեկամի միջոցով մանկապարտեզներում գրանցման սկզբունքը
Երևանում գործող 160 մանկապարտեզ հաճախում է 30 հազար 373 երեխա: Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգում 8730 հերթագրված երեխա կա, որոնցից 6972-ը՝ տարիքային խմբերին համապատասխան: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ թվերն ամեն օր փոխվում են: Նա նշեց, որ առցանց հերթագրման համակարգը դեռևս չի գործում և պաշտոնապես հասանելի չէ ծնողներին, բայց թեստային ռեժիմում որոշ գրանցումներ…
Հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, իսկ հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ, դպրոց
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ։ Նա ինձ տեղեկացրեց, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և համապատասխանում է սեզոնին։ Նաև տեղեկացրեց, որ արդեն կա հիվանդացության անկման միտում։ Մեր համապատասխան ստորաբաժանումները մշտական կապի մեջ են…
Երեխաների մանկապարտեզ հաճախելու հերթագրման հարցը լուծվելու է փուլային եղանակով
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մանրամասնել է նախակրթարաններում հերթագրումները նվազեցնելու նպատակով 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը, դրա իրագործման ընթացքը և սպասվող արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պաշտոնյան հայտնել է, որ նախակրթարաններում հերթագրվածների թիվը ներկայումս 8 հազար է: «Կան նախակրթարաններ, որոնց հերթագրումները հասնում են հարյուրների: Երևանի քաղաքապետի առաջնային հանձնարարականներից էր՝ գտնել ճանապարհներ, որ կարողանանք փուլային տարբերակով բացել…
2019 թվականին Թալիշում կավարտվեն բոլոր շինարարական աշխատանքները
2019 թվականին Թալիշում ավարտվելու են բոլոր ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նրա խոսքով՝ երկու փուլով ավարտման մեջ են բնակելի տների վերանորոգման աշխատանքները: «Եվս 8 նոր բնակելի տան շինարարություն է սկսվել: Այսպիսով Թալիշում կունենանք դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն, հանդիսությունների դահլիճ, հասարակական նշանակության շենք»,- նշել է Կ.…













