Սպիտակ տուն
Այսօր մեկնարկում է Հանուն ժողովրդավարության համաժողովը, որին նաև Հայաստանն է հրավիրված
Այսօր՝ ժամը 17:00-ին, մեկնարկում է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին հրավիրված է նաև Հայաստանը։ Գագաթնաժողովը տեղի է ունենալու դեկտեմբերի 9-ից 10-ը։ Այսօր բացման խոսքով հանդես կգա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնում են, որ գագաթնաժողովին մասնակցելու են 100-ից ավել երկրների ներկայացուցիչներ՝ երկրների ղեկավարների, տարբեր պաշտոնյաների, բիզնեսմենների, ՀԿ-ների ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների տեսքով։ Գագաթնաժողովը…
Կանցկացվի գագաթնաժողով՝ նվիրված կորոնավիրուսի դեմ պայքարին
Սպիտակ տունը նախաձեռնել է միջազգային գագաթնաժողով անցկացնել, որը նվիրված կլինի COVID-19-ի համավարակի հակազդմանն ու պատվաստմանն ուղղված գլոբալ ջանքերին: Ջո Բայդենի վարչակազմը միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավերներ դեռ չի ուղարկել, բայց գագաթնաժողովի օրակարգն ու հարցերի շրջանակը վերջնական հստակեցված են:
ԱՄՆ-ն չի կարող ազդել ՆԱՏՕ-ի որոշման վրա․ Փսակին՝ Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու վերաբերյալ
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ ԱՄՆ-ն չի կարող՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ կառույցի որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Սակայն Փսակին նշել է, որ ՆԱՏՕ-ի դռները միշտ պետք է բաց մնան դրան անդամակցել ցանկացող պետությունների համար։ Դրա հետ մեկտեղ պետությունները կատարեն պարտավորություններն ու նպաստեն եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգությանը։
ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել թալիբների դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն իր ելույթում խոսել է «Թալիբան» արմատական շաժման նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ Բայդենը պատժամիջոցներ սահմանելու որոշումը կապել է թալիբների վարքագծի հետ։ Նախագահն ասել է, որ դեռևս պահպանվում են ԱՄՆ քաղաքացիների՝ Քաբուլի օդանավակայան մուտք գործելուն չխոչընդոտելու խոստումները։ Հիշեցնենք, որ օրեր առաջ թալիբ զինյալները…
Օգոստոսի 31-ին կավարտվի ԱՄՆ առաքելությունը Աֆղանստանում․ Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ առաքելությունը Աֆղանստանում ամբողջությամբ կավարտվի օգոստոսի 31-ին։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը տեղի ունեցած ելույթ ընթացքում։ Նա հիշեցրել է իր այն խոսքի մասին, որ ԱՄՆ զորքերը Աֆղանստանից դուրս կբերվեն մինչև սեպտեմբեր։ Բայդենի խոսքով՝ զոքերի դուրսբերումն արվում է անվտանգ ձևով ու առաջնահերթությունը զինվորների անվտանգությունն է։
ԱՄՆ-ն մոտ է կորոնավիրուսը հաղթահարելուն․ Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան բակում երեկ՝ ԱՄՆ անկախության օրը, ընդունել էր շուրջ 1000 հյուրի և խոսել նրանց առաջ։ Այս մասին հայտնում է AP News-ը։ Բայդենը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակին, ասել էր, որ ԱՄՆ-ն մոտ է այն հաղթահարելուն, քանի որ բնակչությունը մասշտաբային պատվաստման է ենթարկվում։ ԱՄՆ նախագահը նշել էր սակայն, որ այդ հաղթանակը…
Պուտինի հետ հանդիպումից հետո Բայդենը առանձին մամուլի ասուլիս կանցկացնի
Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կանցկացնի առանձին ասուլիս: Մինչ այս Կրեմլն ու Սպիտակ տունը հայտնել էին, որ Պուտինն ու Բայդենը գագաթնաժողովի արդյունքների մասին կպատմեն իրենց երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ Պուտինն ու Բայդենը հանդիպելու են Ժնևում հունիսի 16-ին:
ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Բելառուսի իշխանություններին կենթարկեն պատժամիջոցների
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանեն Բելառուսի իշխանությունների կոնկրետ ներկայացուցիչների նկատմամբ։ Պատժամիջոցները կլինեն հասցեական։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում։ Նշվում է, որ այժմ մշակվում են պատժամիջոցները։ Որպես դրանց կիրառման պատճառ նշվում է՝ Բելառուսում մարդու իրավունքների պարբերաբար խախտումները, կոռուպցիան ու վերջին ընտրությունների ընտրախախտումները։
Բայդենի ադմինիստրացիան հստակ մտադրված է փակել Գուանտանամոյի բանտը
Ամերիկյան ներկայիս վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, ունի հստակ մտադրություն՝ փակել Գուանտանամոյի բանտը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին հաստատել, որ այսպիսի մտադրություն կա, բայց հարցը դեռևս քննարկվում է ԱՄՆ տարբեր գերատեսչությունների մակարդակում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենի ադմինիստրացիան առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում որոշել է Գուանտանամոյի բանտը փակելու…
Սպիտակ տան 100-ավոր աշխատակիցներ պատվաստվել են
ԱՄՆ-ի Սպիտակ տան հարյուրավոր աշխատակիցներ կորոնավիրուսի դեմ պատվաստվել են։ Այս մաիսն հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ առաջնահերթություն է տրվել այն աշխատակիցներին, որոնք իրենց աշխատանքը կատարում են անմիջապես Սպիտակ տան տարածքում։ Ըտս աղբյուրի՝ առաջիկա շաբաթների ընթացքում արդեն կպատվաստվեն Սպիտակ տան բոլոր աշխատակիցները։
Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի առաջնորդները համաձայնագիր են ստորագրել
Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի առաջնորդները Սպիտակ տանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: Ըստ պայմանավորվածությունների ՝ Իսրայելը դադարեցնելու է ինքնիշխանության տարածումը Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա։ Համատեղ համաձայնությաքն մեջ կողմերը նշել են, որ այս քայլը թույլ կտա խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում։
ԱՄՆ-ն գերազանց զենք և նոր հրթիռներ ունի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ: Թրամփը հայտնել է, որ երկիրը «գերազանց զենք» և «նոր հրթիռներ» ունի: «Մենք գերազանց, գերազանց զենք ունենք: Ոչ, ես խոսում եմ ոչ թե գաղտնի զենքի մասին, ես խոսում եմ այն զենքի մասին, որը մենք ստեղծում ենք: Մենք հիանալի զենք ենք ստեղծում: Մեր բանակն այժմ ավելի ուժեղ է, քան…
ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ իր վրայից հանի միջազգային բազմակողմ պարտավորությունները. Լավրով
«Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է ԱՄՆ-ի վարած քաղաքականության մասին: Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունների գործողությունները խոսում են այն մասին, որ այդ երկիրն ամեն ինչ անում է, որպեսզի իր վրայից հանի բոլոր միջազգային բազմակողմ պարտավորությունները: «Երբ ԱՄՆ-ն որոշում է, որ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում, քանի որ չափազանց շատ է…
Թրամփը ԱՄՆ-ի համար սխալ նախագահ է. Միշել Օբամա
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովում: Նա իր ելույթում քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրան անվանել է երկրի համար «սխալ նախագահ»: Միշել Օբաման ամերիկացիներին կոչ արել ԱՄՆ-ում նոյեմբերին անցկացվող նախագահական ընտրություններում քվեարկել Դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածու Ջո Բայդենի օգտին։ Միշել Օբաման նշել է, որ ամեն անգամ…














