Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանեն Բելառուսի իշխանությունների կոնկրետ ներկայացուցիչների նկատմամբ։ Պատժամիջոցները կլինեն հասցեական։
Այս մասին հայտնել է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ այժմ մշակվում են պատժամիջոցները։ Որպես դրանց կիրառման պատճառ նշվում է՝ Բելառուսում մարդու իրավունքների պարբերաբար խախտումները, կոռուպցիան ու վերջին ընտրությունների ընտրախախտումները։

