eko
WWF Armenia-ի տեսախցիկները Եվրասիական լուսան են արձանագրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) հայաստանյան մասնաճյուղի տեսախցիկներն արձանագրել են Եվրասիական լուսան: Այն մեծությամբ երկրորդ կատվազգին է, որ հանդիպում է Հայաստանում։
Հուլիսի 3-ը առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է
Այսօր առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը բացառիկ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի իրատեսական է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Թվում է՝ մարդկության կողմից այսքան առատ սպառվող արտադրանքը ստեղծվել է միայն մեր կյանքը հեշտացնելու համար, բայց…
Սյունիքում ցանկապատի մեջ արգելափակված արջի քոթոթին ազատել են
Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել , որ Սյունիքի մարզի Գեղի բնակավայրի տարածքում այգու մետաղական ցանկապատի մեջ պատահականորեն արգելափակման մեջ է հայտնվել գորշ արջի քոթոթ։ Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, քոթոթին հանել արգելափակումից և բաց թողել վայրի բնություն։
ՀՀ խոշոր քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը թույլատրելիից ավելի է. դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում շարունակում է ուսումնասիրությունները նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ: Այդ շրջանակում դատախազությունում ուսումնասիրվել է նաև ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի և օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր են ստացվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից,…
Մուֆլոններ և բեզոարյան այծեր են նկատվել Զանգեզուր արգելավայրում
««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում «Զանգեզուր» մասնաճյուղի «Զանգեզուր» պետական արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր միասին մեկ վայրում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով՝ ենթատեսակը գնահատվում է որպես «վտանգված»:
Սևանա լճի մակարդակը 7 սմ-ով ցածր է նախորդ տարվա համեմատ
Հանրապետության գետերի մեծ մասում հունիսի 23-24-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Նշվում է, որ այս տարվա հունիսի 23-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.76 մետր, մինչդեռ նախորդ տարի հունիսի 23-ին այն եղել է 1900.83 մետր, այսինքն 7…
Ապօրինի ծառահատումները պետությանը պատճառվել է ավելի քան 6 միլիոն դրամի գույքային վնաս
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության պահպանության տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: «Քրեական…
Խոսրովի անտառ պետական արգելոցում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ
2022 թվականի հունիսի 22-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ «Կենդանու անկման պատճառները պարզելու համար տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին: Արջի քոթոթի սպանության առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել…
Այսօր անապատացման և երաշտի դեմ պայքարի օրն է
Այս տարի Անապատացման և երաշտի դեմ պայքարի օրը նշվում է «Միասին հաղթահարենք երաշտը» կարգախոսի ներքո: Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը: «Օրը հռչակել է ՄԱԿ-ը 1995 թվականին՝ անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։ «Անապատացում» տերմինը պետք չէ ընկալել որպես գոյություն ունեցող անապատների տարածքի մեծացում կամ նորերի առաջացում։ Այն բարդ և…
Արցախում վայրի կենդանիների փրկության ծրագիր իրականացվեց
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է փրկարարարական ծրագրերի իրականացումը։ Մասնավորապես, հիմնադրամը վեց արջերի տեղափոխեց Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոն, իսկ մեկ լուսանի խնամքը հանձնվեց Երևանի կենդանաբանական այգուն։ Տարբեր հաշվարկներով Հայաստանում մասնավոր տարածքներում՝ ռեստորաններ, գազաբենզալցակայաններ, բակեր, ապօրինաբար անազատության մեջ են պահվում հիսուն արջեր։ 2017թ․հոկտեմբերից Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC)…
25 օր քիմիական մշակման ենթարկված տարածքներ կարգելվի մարդկանց մուտքը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ հունիսի 14-ին ավարտվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի (1700 հա տարածք), Արագածոտնի (1340 հա տարածք ) և Հրազդանի (1400 հա տարածք) անտառտնտեսություններում անցկացվող ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները, սակայն պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը: Այս…
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3սմ-ով
Հիդրոօդերևութաբանությունը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը: Սևանա լճի մակարդակը հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել` 1900.76մ (12.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 33սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 7.830մլն. մ³, իսկ…
Իշխանի մանրաձկան առաջին խմբաքանակը բաց է թողնվել Սևանա լիճ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 15 577 հատ ամառային իշխանի և 150 000 հատ գեղարքունի իշխանի մանրաձուկ: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները մարզում մասնակցել են Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում 5.8 գրամ միջին քաշով շուրջ…
Վերևից նկարներ, որ բոլորին պարզ երևա, թե ինչի մասին է խոսքը. Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ գրված է. «Այսօր Կապանում, 10․06․2022թ Վերևից նկարներ, որ բոլորին պարզ երևա, թե ինչի մասին է խոսքը։ Թե բա՝ կառավարելի ռիսկեր, պատասխանատու հանքարդյունահանում, բարձր ստանդարտներ։ Էկոլոգիական աղետ տասնյակ տարիներ շարունակ։»














