eko

  • Արգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը

    Արգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը

    Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի…

  • Մեր բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական բաղադրիչ. Երևանի քաղաքապետ

    Մեր բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական բաղադրիչ. Երևանի քաղաքապետ

    Շրջակա միջավայրի պահպանությանն ու կլիմայի փոփոխության մարտահրավերներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ու Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Թուրքիայում և Իրանում Կլիմայի փոփոխության համաժողովի COP 26-ի հարցերով տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանի հանդիպման ժամանակ: Քննարկմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը: Ներկայացնելով կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու…

  • Անցած տարի Սևանա լճի ափամերձ տարածքներից ավելի քան 375 հազար կգ թափոն է հավաքվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Անցած տարի Սևանա լճի ափամերձ տարածքներից ավելի քան 375 հազար կգ թափոն է հավաքվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021 թվականին «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում իրականացվել է ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների մաքրում կոշտ կենցաղային թափոններից: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ «Ընդհանուր առմամբ հավաքվել է 375 043 կգ թափոն և 1107…

  • Սևանա լճի մակարդակը մայիսի 16-22-ը բարձրացել է 4 սմ-ով

    Սևանա լճի մակարդակը մայիսի 16-22-ը բարձրացել է 4 սմ-ով

    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 16-22-ը։ Սևանա լճի մակարդակը մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել` 1900.63մ (22.05.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 24սմ-ով։ Արփա-Սևան ջրատարովմայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 12.380մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից…

  • Մայիսի 22-ը նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը

    Մայիսի 22-ը նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը

    Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է: Այդ մասին հայտնում են ՇՄ նախարարությունից։ Կենսաբազմազանության միջազգային օրվա անցկացումը հետապնդում է մի շարք նպատակներ` կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, կենսաբազմազանության պահպանության ոլորտում համայնքային և ազգային մակարդակներում նվաճումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, նորարարական որոշումների ընդունում, որոնք կմեղմացնեն կորուստների վտանգը: Սա այն օրերից մեկն…

  • Հնարավոր է եղել ֆիքսել կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հնարավոր է եղել ֆիքսել կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) թաքնված տեսախցիկներով հնարավոր է եղել ֆիքսել կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը «Արփա» պահպանվող լանդշաֆտում: Տեսանյութը հրապարակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ https://www.facebook.com/mnparmenia/videos/1431153870651785/

  • Փոխանցվել է 80 հազար եվրո Խոսրովի անտառ պետական արգելոցին

    Փոխանցվել է 80 հազար եվրո Խոսրովի անտառ պետական արգելոցին

    Կովկասի բնության հիմնադրամի (CNF) տրամադրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այս տարվա առաջին գումարային փոխանցումը, որը կազմել է 80 հազար եվրո։ Այս աջակցության շնորհիվ բնության հատուկ պահպանվող տարածքը կհոգա բոլոր այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են կառույցի արդյունավետ գործունեության համար։ Հիմնադրամից տեղեկացնում են, որ 2022 թվականի համար առաջին գումարային օժանդակությունները…

  • Հաշվարկվել է 61 միլիոն դրամ վնաս շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

    Հաշվարկվել է 61 միլիոն դրամ վնաս շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

    ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 56 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 61.324.249 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 23 դեպքով հաշվարկվել…

  • Խոսրովի անտառում ստուգվել է հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայությունը

    Խոսրովի անտառում ստուգվել է հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայությունը

    Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ տեղակալ Արամ Մեյմարյանը «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության հետ այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Խոր Վիրապ» պետական արգելավայր։ «Այցին մասնակցել է նաև Կովկասի բնության…

  • Համապետական ծառատունկը մեկնարկել է «Սևան» ազգային պարկից

    Համապետական ծառատունկը մեկնարկել է «Սևան» ազգային պարկից

    «Սևան» ազգային պարկի բոլոր մասնաճյուղերում մեկնարկել է համապետական ծառատունկը, տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությւունից: Տնկվելու է 5000 տնկի:

  • Սևան ազգային պարկում մեկնարկել են ծառատնկման աշխատանքները

    Սևան ազգային պարկում մեկնարկել են ծառատնկման աշխատանքները

    ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Վարդենիկ և Ներքին Գետաշեն համայնքների վարչական սահմաններում գտնվող «Սևան» ազգային պարկի տարածքում արդեն մեկնարկել են ծառատնկման աշխատանքները։ «2022 թվականի ընթացքում նախատեսվում է տնկել շուրջ 5000 ծառ և մինչ օրս տնկվել է շուրջ 1000 ծառ: Շրջակա միջավայրի նախարարը ընդունել է Լիտվայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը «Ճանապարհ»…

  • Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման դեպքեր են կանխարգելվել

    Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման դեպքեր են կանխարգելվել

    Մշտապես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է գտնվում հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման նկատմամբ բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման կատարումը։ Հերթական վերահսկողական լայնածավալ միջոցառման արդյունքում Սևան-Երևան մայրուղու Արզնի և Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։ ✅ Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝…

  • Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում տնկվել է 1 միլիոն ուռենու և բարդու կտրոններ

    Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում տնկվել է 1 միլիոն ուռենու և բարդու կտրոններ

    ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ 2021 թ. «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում իրականացվել է ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների մաքրում՝ կոշտ կենցաղային թափոններից: «Ընդհանուր առմամբ հավաքվել է 375043 կգ թափոն և 1107 կգ վերամշակման…

  • Մաքրվել է Հրազդանի կիրճը Հայաստան ժամանած ռուս էկոակտիվիստների նախաձեռնությամբ

    Մաքրվել է Հրազդանի կիրճը Հայաստան ժամանած ռուս էկոակտիվիստների նախաձեռնությամբ

    ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Հրազդանի կիրճի տարածքի մաքրության աշխատանքներից` կից նշելով. «Երբ բնությունը սիրում ես ոչ միայն խոսքերով և հոգ ես տանում` անկախ նրանից, թե երկրագնդի որ ծայրում ես գտնվում: Հայաստան ժամանած ռուս էկոակտիվիստները նախաձեռնել և այսօր առավոտյան մաքրել են Հրազդանի կիրճը։ Խմբին միացել են նաև տասնյակ հայ քաղաքացիներ: Շնորհակալ…