fbpx
Աշխարհ

ԱՄՆ ջանքերը՝ Իրանի դեմ կոալիցիա ստեղծելու հարցով, ՆԱՏՕ-ում հաջողություն չեն հասել

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կոողմից պարտավորությունների կատարման հավաստիացումների չի հասել միջազգային ջրային ուղիների անվտանգության ապահովման համար համաշխարհային ջանքներին մասնակցելու հարցում՝ Իրանի դեմ կոալցիա ստեղծելու միջոցով: Այս մասին հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ հուլիսին ԱՄՆ-ն դաշնակիցներին կտրամադրի ավելի մանրամասն տեղեկություն այն մասին, թե ինչպես է իրանական սպառնալիքը սաստկացել և հետագա ագրեսիան կանխելու համար ինչպես կարող են միասին աշխատել:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ դաշնակիցները Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ հետաքրքրություն են ցուցաբերել Էսպերի խնդրանքի նկատմամբ:

ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվել են մասնակցել որևէ ռազմական ջանքերին տարածաշրջանում անվտանգության ապահովման համար: Եվրոպան ցանկանում է հնարավորինս նվազագույնի հասցնել պատերազմի հնարավորությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ