fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն մտադիր չէ ուղիղ ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, բայց կաջակցի Սաուդյան Արաբիային այդ հարցում․ The Wall Street Journal

ԱՄՆ-ի վարչակազմը պլանավորում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում ստեղծել միջազգային կոալիցիա: Այս մասին գրել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից։

Նորաստեղծ կոալիցիան պետք է միջոցներ ձեռնարկի Իրանի դեմ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակմանը նրա մեղսակցության համար:

Ինչպես փոխանցել են աղբյուրները, Թրամփը դեմ է, որ ԱՄՆ-ն ուղղակի ռազմական ուժ կիրառի Թեհրանի դեմ։ Նախագահը գերադասում է դրա փոխարեն աջակցել Սաուդյան Արաբիային, եթե վերջինս որոշի ինչ-որ գործողության դիմել Իրանի դեմ: Միացյալ Նահանգների որոշ դաշնակիցներ թերահավատորեն են ընդունում ամերիկյան հետախուզության տվյալները, որոնք վկայակոչում է պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ Իրանի Իսլամական Հանապետությանը մեղադրելով գրոհներին մեղսակից լինելու մեջ:

Թրամփը Սան Դիեգոյում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի խոսում Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին: Դրա հետ մեկտեղ նա խոստացել է, որ Միացյալ Նահանգները զգալի պատժամիջոցներ կսահմանի Թեհրանի նկատմամբ 48 ժամվա ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ