ԱՄՆ-ն ահաբեկչության գլխավոր տարածողն Է աշխարհում․ Ռոհանի

Հրապարակող՝

Ստամբուլում սկսվել է Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումը

Ամենադիտվածներ

«ԱՄՆ-ը առաջատար դեր է խաղում աշխարհում ահաբեկչության տարածման մեջ: Ամերիկան սխալ գործեց՝ ԻՀՊԶ-ն ճանաչելով ահաբեկչական կազմակերպություն: Իրանական ժողովրդի մեջ զորակազմի հեղինակությունը միայն կմեծանա»,-ասել է նախագահը: Ռոհանին հավելել է, որ ԻՀՊԶ-ն «միշտ էլ ահաբեկիչների դեմ պայքարով է զբաղվել Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում», մինչ «Իրանի թշնամիները զինում էին ահաբեկիչներին, նրանց պարարտանյութ մատակարարում արյունահեղություն սարքելու համար»:

Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկրի վրա ԱՄՆ-ի ճնշումը չի բերում այն արդյունքները, որոնք ակնկալում է Վաշինգտոնը: «Ինչի՞ եք դուք ձգտում հասնել պատժամիջոցներով: Դուք ասում եք, որ դրանք հարկավոր են, որ խանգարվի մեր զարգացումը, բայց դա սուտ է: Այդ ստի ապացույցը մեր առաջընթացն է տեխնոլոգիական բնագավառում, միջուկային մշակումներում, նոր ցենտրիֆուգների գործարկման ասպարեզում»,-հայտարարել է Ռոհանին:

Նա հավելել է, որ Իրանը կշարունակի ցենտրիֆուգներ արտադրել միջուկային վառելիքի հարստացման համար և կստեղծի IR8 մոդելի առաջավոր ցենտրիֆուգներ: Ապրիլի 8-ին Իրանի իշխանությունները IR6 մոդելի ցենտրիֆուգների նոր կասկադ են գործարկել Նաթանզի օբյեկտում: Թեհրանը հայտարարել է, որ բոլոր այդ աշխատանքները համապատասխանում են ՄԱԳԱՏԷ-ի կանոններին։

Ամենաթարմ