fbpx
Հասարակություն

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրեր. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 10-ին, ժամը 11:49-ին Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Կոնդ թաղամասում անասնագոմ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ս․ Ավետիսյան փողոցի տներից մեկի բակում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։16-ին, մարել՝ 12։56-ին։ Այրվել են անասնագոմի (մոտ 48 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, մեկ դուռ և մեկ պատուհան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ