ՀՀ
Աղվանի-Տաթև ճանապարհին՝ մերկասառույց, Լարսը բաց է
Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն ընդհանուր առմամբ անցանելի են, սակայն Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և զգուշությամբ վարել մեքենաները՝ հատկապես մերկասառույցի հատվածներում։ Լարսի անցակետի մասին Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի…
ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցություն. քննարկում Պապոյանի և Մարագոսի միջև
ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպում են ունեցել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ: Քննարկվել են նաև ԵՄ ներդրումները Հայաստանի լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման և ՓՄՁ-ների աջակցության մեխանիզմների ընդլայնման ուղղությամբ։
ՆԳՆ բարեփոխումներ՝ Քրեական և Համայնքային ոստիկանության ձևավորում
ՀՀ ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ձևավորվել են նոր հենասյունային կառույցներ՝ Քրեական և Համայնքային ոստիկանությունները։ Քրեական ոստիկանությունն իրականացնելու է ծանր հանցագործությունների բացահայտում և կիբեռհանցավորության դեմ պայքար, իսկ Համայնքային ոստիկանությունն ուղղված է հանցագործությունների կանխարգելմանը, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեմ։
Իսպանիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» հայտնել է, որ այս պահին առկա տեղեկատվությամբ, Իսպանիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դանա» փոթորիկն ավերածություններ է գործել Իսպանիայում:
Ո՞ր երկրներից են ամենից շատ այցելում Հայաստան
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6,9 տոկոսով։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Դա հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից զբոսաշրջիկների թվի 21,6 տոկոս նվազմամբ»,– ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ թեպետ ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը նվազել է, բայց 8,4 տոկոսով ավելացել է այլ երկրներից…
Հայաստանը Հնդկաստանից պաշտպանական արտադրանքի խոշոր ներմուծողների շարքում է. The Times of India
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին Հայաստանը նշվել է 2023-24թթ. հնդկական պաշտպանական արտադրանքի խոշոր ներմուծողների շարքում, գրել է The Times of India թերթը։ Պարբերականի տվյալներով՝ Հայաստանը վերջին 4 տարիներին Հնդկաստանի հետ հրթիռների, հրետանային զենքի, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների եւ գիշերային տեսանելիության սարքերի գնման մի քանի գործարքներ է կնքել։ Ընդ որում, Հայաստանը դարձել հնդկական արտադրության Akash ՀՕՊ…
Կստեղծվի ոստիկանության հենասյունային ուղղություններից Գվարդիան․ ՆԳՆ
Ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով կստեղծվի ոստիկանության հենասյունային ուղղություններից Գվարդիան՝ միջազգային չափանիշներին համապատասխանող սպառազինությամբ և վերապատրաստված անձնակազմով: Կսահմանվի ուժային միջոցների կիրառման միջազգային չափանիշներին համապատասխանող նոր ստանդարտ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով: «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքն ուժի մեջ կմտնի…
ԵԽ-ն պահանջում է Ադրբեջանից դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից
Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև՝ պահանջելով Ադրբեջանից դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Բանաձևն ընդունվել է 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով: Փաստաթղթում խստորեն դատապարտվում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության, լրագրողների և ակտիվիստների դեմ: ԵԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և դադարեցնել հետապնդումները: Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին՝ Դադարեցնել ադրբեջանական գազից…
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Երևանում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։ Մարզերում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում…
Ադրբեջանը խախտում է Հայաստանի նկատմամբ միջազգային իրավունքը․ Ֆրանսիայի արտգործնախարար
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի նկատմամբ միջազգային իրավունքը խախտելու մեջ: Ֆրանսիայի ԱԳ նախարարը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում, նշել է՝ Ֆրանսիան միշտ կգտնվի միջազգային իրավունքի և արդարության մոտ և կդատապարտի միջազգային իրավունքի խախտումները տարբեր տարածաշրջաններում: Մասնավորապես, նա նշել է Ադրբեջանի կողմից Հայաստանում միջազգային իրավունքի խախտումը։
Հայաստանն ու Ադրբեջանը չեն քննարկել սահմանի սահմանազատման հաջորդ հատվածը. փոխվարչապետ
Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել, թե սահմանի որ հատվածում է լինելու սահմանազատման հաջորդ փուլը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Այս պահին դեռ չենք քննարկել, թե որ հատվածում է լինելու դելիմիտացիայի հաջորդ հատվածը։ Մի բան հստակ է, որ պետք է լինի կոնսենսուսով։ Կողմերից մեկը չի կարող…
Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում
Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին
21-րդ դարի առողջ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց վստահելի առցանց միջավայրի, որտեղ գերիշխում է ազատ արտահայտման և բազմազան տեղեկատվության հասանելիությունը: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նման շեշտադրում է արել՝ հրապարակելով «Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» զեկույցը: 2024 թվականին Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին: Զեկույցում Հայաստանը ստացել է 74 միավոր:…
Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությանը
Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող համատեղ հայտարարությունը։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի X-ի միկրոբլոգում։ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող 40 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են ստորագրել՝ կոչ անելով հարգել ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը:














