fbpx
Հասարակություն

Անատոլի Մաշկովի գլխավորությամբ 29 տարի առաջ Ղարաբաղում իրականացվում է Օղակ գործողությունը

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։ Լուսանկարում պատկերված է հանցագործ գնդապետ Անատոլի Մաշկովը:

«Հենց այս ճիվաղի գլխավորությամբ 29 տարի առաջ 1991թ ապրիլի 30-ին Կիրովաբադում տեղակայված Խորհրդային 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի և ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի Բաքվի գնդի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսվում է իրականացվել «Օղակ» գործողությունը: Մաշկովը այդ ժամանակ Բաքվի գնդի հրամանատարն էր: Գրոհի ժամանակ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը հենց սրան կարողացավ տանկի մեջից գերի վերցնել և գնալ Գետաշեն բանակցությունների, որտեղ սակայն փոխհրաձգության ժամանակ հերոսաբար զոհվեց: Օղակ գործողության արդյունքում լիովին հայաթափվում են Գետաշենը, Մարտունաշենը և բազմաթիվ հայկական գյուղեր և բնակավայրեր: Հազարավոր մարդիկ դառնում են փախստական, իսկ Մաշկովի գլխավորությամբ խորհրդային զինվորների և ադրբեջանական ՕՄՈՆ-ի կողմից իրականացված սպանդի զոհերի թիվը հասնում էր հարյուրների»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2986453081403946

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ