Առողջապահություն

32-ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտը հաղթահարել է կորոնավիրուսը

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Կարեն Պողոսյանը հայտնել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32-ամյա պացիենտը կորոնավիրուսից բուժվել և այսօր տուն է գնացել։

«Այսօր տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին` 32 տարեկան Խ.Վ.-ին: Նա մարտի 28-ին էր մեր կենտրոն էր ընդունվել` հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին։

Վերակենդանացման բաժանմուքի ամբողջ անձնակազմը, հմուտ բժիշկները, բաժանմունքի վարիչ Անահիտ Բարսեղյանի ղեկավարությամբ, օրուգիշեր պայքարեցին հիվանդի կյանքի համար:
Այսօր մեր հիվանդը քայլելով՝ ուսապարկը ուսերին, ժպիտը դեմքին լքեց մեր կենտրոնը:
Հատուկ շնորհակալություն վերակենդանացման բաժանմունքի անձնակազմին և ողջ կոլեկտիվին:
Պայքարում ենք միասին»,- ասված է Կարեն Պողոսյանի գրառման մեջ։

https://www.facebook.com/karen.poghosyan.52/posts/2774130389382634

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ