fbpx
Ժամանց

Անի Լորակը պաշտոնապես միայնակ է

Արդեն մի քանի ամիս է՝ համացանցում քննարկում են Անի Լորակի եւ նրա ամուսնու՝ Մուրատ Նալչաջիողլուի ամուսնալուծությունը։ Նա դավաճանել է արտիստին, եւ ամենայն հավանականությամբ հենց դա է բաժանման պատճառ դարձել։ Երկրպագուները սպսում էին, որ Լորակն ամեն դեպքում կների ամուսնուն, եւ նրանք կրկին միասին կլինեն։ Սակայն այժմ արդեն պարզ է դարձել, որ Անի Լորակը պաշտոնապես ամուսնալուծվել է։

Դատարանը հունվարի 31-ի նիստի ընթացքում պաշտոնապես ամուսնալուծել է Անի Լորակին եւ Մուրատ Նալչաջիողլուին։ Նիստն անցկացվել է դռնփակ։ Ամուսինները դրան ներկա չեն եղել։ Դատավորը որոշում է կայացրել մոտ 15 րոպե։ «Ամուսնությունը լուծված է»,- հայտարարել է դատավորը։

Մուրատը Լորակի դստեր հայրն է, եւ երգչուհին չի արգելում ամուսնուն հանդիպել երեխայի հետ։ Վերջերս նա մեկնել է ԱՄՆ, ուր Լորակը հանգստանում էր դստեր՝ Սոֆյայի հետ։ Սակայն այժմ դատարանը կորոշի՝ ում հետ կմնա աղջիկը։ Փաստաբան Իվան Լիբերմանի կարծիքով՝ այդ իրավիճակում ծնողները պետք է բավական շատ փաստաթղթեր հավաքեն։

«Նրանցից յուրաքանչյուրը պետք է բազմաթիվ փաստաթղթեր, տեղեկանանքեր հավաքի, այդ թվում առողջական վիճակի, եկամուտների մասին, այն մասին, որ կարող են դաստիարակաել երեխային, որ ապահովված են տնով կամ կարող են լավ բնակարան ապահովել աղջկա համար։ Հաշվի առնելով՝ ինչպես են նրանք վերաբերվում երեխային, տրվում է նաեւ եզրակացություն երեխայի հոգեբանական վիճակի մասին եւ այն մասին՝ ում հետ երեխան ավելի ամուր կապ ունի՝ մայրիկի, թե հայրիկի։ Դա ամենաբարդ գործընթացներից մեկն է»,- ասել է Լիբերմանը։

Ամուսնալությունը լուծված է, սակայն առկա է նաեւ ունեցվածքի հարցը, որը վաստակվել է համատեղ կյանքի ընթացքում։ Լորակը բնակարաններ ունի ե՛ւ Կիեւում, ե՛ւ Մոսկվայում, իսկ Մուրատը մի քանի ակումբ եւ ռեստորան ունի Կիեւում։

Հաղորդում է style.news.am-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ