fbpx
Սպորտ

Ես առանց Զիդանի չեմ պատկերացնում Ռեալը․ Բենզեմա

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Զիդանի՝ «Ռեալում» ապագայի մասին.

Բենզեման ասել է, որ պատճառ չկա Զիդանի հեռանալու համար։

«Զիդանը չի գնա, կտեսնե՛ք: Ես առանց նրա չեմ պատկերացնում «Ռեալը»:

Զիդանն ինձ հետ միշտ անկեղծ է: Մենք «անկեղծ» հարաբերություններ ունենք: Անկախ իրավիճակից, նա ինձ հետ կիսվում է: Նա շատ «ուղիղ» է խոսում ինձ հետ՝ թե մարզումների, թե խաղերի ժամանակ: Այս ամենի համար ես նրան շատ եմ հարգում, և դա ինձ խաղադաշտում մեծ վստահություն է տալիս:

Զիդանն իմ մարզիչն է, բայց ես նրան ընդունում եմ որպես ավագ եղբայր: Նա միշտ իմ կողքին է եղել, որն ինձ օգնում է դառնալ ավելի լավը»,-ասել է Բենզեման։

Այս մասին տեղեկանում ենք L’Équipe-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ