Սպորտ

Արթուրը ցանկացել է մտնել Կամպ Նոու, բայց մերժում է ստացել

Իտալական «Յուվենտուս» տեղափոխվող «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արթուրը ցանկացել է Կամպ Նոու ստադիոնից հետևել «Բարսա»-«Նապոլի» (3-1) խաղին։

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ նրա այս ցանկությունը չի իրականացել, քանի որ նա մերժում է ստացել։ Պատճառների մասին չի նշվում։

Հիշեցնենք, որ բրազիլացին ավելի վաղ հրաժարվել էր մինչ «Յուվե» տեղափոխվելը խաղալ կատալոնյան ակումբում։

Ըստ աղբյուրի՝ առաջիկայում հնարավոր է հանդիպում լինի «Բարսայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի և Արթուրի միջև։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ