Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Դրանով նախատեսվում է բարձրացնել վիրավիրանքի և զրպարտանքի դեպքում նյութական վնասի փոխհատուցման չափը։
Սիմոնյանը հայտնել է, որ ըստ նախագծի՝ առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել տուգանք՝ մինչև նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի, իսկ զրպարտության դեպքում՝ մինչև 6000-ապատիկի չափով։
Նշենք, որ նախագիծը ընդունվեց 76 կողմ, 40 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։

