Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Սենատի ու Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին՝ քայլեր ձեռնարկել զենք կրելու սահմանափակումներ մտցնելու կամ զենք կրելը արգելելու ուղղությամբ։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հատկանշական է, որ այս հայտարարությունը արվել է ԱՄՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում երկու ողբերգական դեպքերի ֆոնին, որոնց ժամանակ զանգվածային կրակոցների արդյունքում մահացան ընդհանուր 18 քաղաքացիներ։
Բայդենը նշել է, որ չի ցանկանում մեկ վայրկյան ավել սպասել ու սկսում է կյանքեր փրկելու միջոցառումները։
ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ զենքի արգելքը բռնությունը կանխելու լավագույն միջոցներից է։

