ՀՀ ԿԳՄՍՆ Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«2020 թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին (EST), տեղական ժամանակով 22:00-ին տեղի կունենա «Աջակցենք Արցախի երեխաներին և ընտանիքներին» խորագրով բարեգործական համերգը, որը կհեռարձակվի այստեղ:
Համերգի կազմակերպիչն է «Հայերի համաշխարհային ասոցիացիան» (AWA, Վաշինգտոն), ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո, «Կադանս» երաժշտական կենտրոնի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցությամբ:
Համերգին մասնակցում են Հասմիկ Պապյանը, Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը, Սոնա Բարսեղյանը, Նարեկ Կազազյանը, Հասմիկ Բաղդասարյան֊Դոլուխանյանը, «Կադանս» անսամբլը /Սոֆի Միքայելյան, Հակոբ Ջրաղացպանյան, Վարազդատ Խաչումյան, Բորիս Եգանյան, Գուրգեն Ամիրյան/։ Համերգը վարում են Կարեն Քոչարյանը և Դիանա Մալխասյանը։
Նվիրատվությունների 100%-ն ուղղվելու է անմիջապես Արցախի երեխաներին և ընտանիքներին, ինչի վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն «Հայերի համաշխարհային ասոցիացիայի» (AWA) սոցիալական ցանցերի էջերում»:
