fbpx
Աշխարհ
23:00 23/09/2019

Բայդենը Թրամփին մեղադրել է իշխանությունը չարաշահելու մեջ

2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պահանջել է հետաքննություն անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած զրույցում նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն և իր որդուն վերաբերող հայտարարությունների շուրջ:

«Դա, ինչպես երևում է, իշխանության անսահման չարաշահում է: Հեռախոսով կապ հաստատել օտարերկրյա ղեկավարի հետ, որը ձգտում է օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից, և հարցնել իմ մասին և այլ բաներից վրդովեցուցիչ է»,-ասել է Բայդենը՝ Այովայի նահանգում ելույթ ունենալով իր նախընտրական արշավի շրջանակներում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու հետ հուլիսին կայացած հեռախոսազույցի ընթացքում նրա հետ քննարկել է կոռուպցիան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ