fbpx
Հասարակություն

Ոստիկանները ուժ գործադրելով դադարեցրին ԲՀԿ պատգամավորների նստացույցը

ԲՀԿ-ի պատգամավորները փակել էին Խանջյան փողոցը, սակայն ոստիկանները ուժ կիրառելով հեռացրին նրանց փողոցից:

Պատգամավորների թվում էին Իվետա Տոնոյանը, Նաիրա Զոհրաբյանը, Կարինե Պողոսյանը, Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը։


ԲՀԿ պատգամավորներից Կարինե Պողոսյանը և Արման Աբովյանն ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ են ստացել, իսկ Ջանիկբեկ Հայրապետյանին, նրանց խոսքով, բերման են ենթարկել։ Պատգամավորներն ասացին, որ Հայրապետյանի հետ կապ հաստատել չեն կարողանում։ Ավելի ուշ սակայն, ոստիկանության ներկայացուցիչը վստահեցրեց, որ պատգամավորին բերման չեն ենթարկել, պարզապես հեռացրել են տարածքից։

Պատգամավորները վրդովմունք են հայտնում՝ ինչպես կարող են ոստիկանները իրենց բողոքը հայտնող պատգամավորներին գցել գետնին՝ քաշ տալով հանել փողոցից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ